Վահե Հակոբյան․ ԱԱԾ-ն առանց հիմքի ձերբակալել է Զանգեզուրի կոմբինատի աշխատակցին
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մի քանի աշխատասենյակներ են խուզարկել, մեկ աշխատակցի էլ առանց հիմքի ձերբակալել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Կոմբինատի մի քանի աշխատասենյակներ են խուզարկել, մասնավորապես, իրավաբանի և էներգետիկայի բաժնի աշխատակիցների աշխատասենյակները»,- ասաց նա։
Հակոբյանը նշեց, որ խուզարկության արդյունքում կոմբինատում ոչինչ չեն հայտնաբերել. «Քիչ առաջ տեղեկացա, որ կոմբինատի աշխատակիցներից մեկին ձերբակալել են։ Անհասկանալի է մեզ, թե ինչ հիմքով։ Ես սա որակում եմ քաղաքական հետապնդում, այլ կարծիք չկա։ Երևի ներկա իշխանությունները չեն մարսել, որ Քաջարանը միակ քաղաքն է եղել, որտեղ պարտվել է գործող իշխանությունը»։
Նա ասաց, որ ձերբակալված անձը Արմեն Անդրեասյանն է. «Անդրեասյանին ձերբակալել են, իսկ Մանվել Փարմազյանին էլ բերման ենթարկել։ Քանի որ Նիկոլը չի մարսում Սյունիքում տեղի ունեցածը, ու չի մարսում նաև, որ չնայած իրենց կողմից արված ապօրինություններին, որ Սյունիքն ամենաբարձր ցուցանիշն է տվել»։
Անդրադառնալով երեկ՝ հուլիսի 7-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ՀՔԾ բերման ենթարկելուն՝ Վահե Հակոբյանն արձագանքեց.
«Իրենք թիրախ են ընտրել Քարահունջ համայնքի ղեկավարին, որը կին է, նրանք ընտրել են այդ կնոջը, որ հեշտ լինի աշխատելը։ Նրան ստիպել են ցուցմունք տալ, մի քանիսին են գտել, որոնցից փորձել են ցուցմունք կորզել։ Երեք օր այդ կնոջը պահել են մեկուսարանում, ասել են՝ կամ պիտի ցուցմունք տաս Առուշանյանի դեմ, կամ պիտի դատվես. այդ կինն էլ տվել է ցուցմունք։ Նույն սցենարով հիմա հերթը եկել է Փարամազյանին։ Ինչ-որ մեկը , որը ՔՊ-ական է, տվել է ցուցմունք Փարամազյանի դեմ, և հարց է՝ արդյոք այդ ցուցմունքն իրակա՞ն է, թե՞ ոչ»։
Նշենք, որ այս պահին ԱԱԾ-ն Քաջարանի քաղաքապետին տեղափոխում է Երևան։ Առավոտից նրա բնակարանում և ավտոմեքենայում ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, դեռևս հայտնի չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 13:59
Армения сможет рассматривать выход из ЕАЭС и возможное присоединение к другому интеграционному объединению только после тщательной оценки рисков и последствий. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в интервью Sputnik Армения на Петербургском международном экономическом форуме.
-
2025-06-20 13:57
Подразделения ВС Азербайджана 20 июня в период между 08:00 и 09:00 открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего поврежден жилой дом. Пострадавших нет. Об этом говорится в сообщении, распространенном Министерством обороны Армении.
-
2025-06-20 13:55
В Кремле внимательно следят за ситуацией с арестом в Армении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна, будут готовы оказать ему всю необходимую помощь, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-20 13:52
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха проводят акцию протеста перед зданием правительства Армении. Они жалуются на последовательное сокращение программ государственной поддержки, и если вопросы жилья и не будут решены в кратчайшие сроки, то они окажутся на улице.