Առաջին անգամ Հայաստանը Կաննի կինոշուկային մասնակցում է առցանց-տաղավարով
Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2021 թվականի հուլիսի 6-15-ը աշխատելու է Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող ամենամյա Marche’ du Film-ում՝ առցանց-տաղավարով (հեռավար)։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմերի առք ու վաճառքով, դիստրիբուցիայով զբաղվող աշխարհի ամենահին ու խոշոր այս կինոշուկան 2021-ին աշխատելու է հիբրիդային (խառը) եղանակով (մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար)։ Հայաստանն այս տարի ընտրեց մասնակցության առցանց ձևաչափը, որի նպատակով էլ չափազանց սեղմ ժամկետներում՝ աշխատանքային թիմը պատրաստեց առանձին օնլայն-էջ (տաղավար) Marche’ du Film-ի կայքում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները գտան, որ Հայաստանի մասնակցությունը Կաննի կինոշուկային կարևոր և պարտադիր է: Սակայն, պայմանավորված երկրում առակա ծանր իրավիճակով (հետպատերազմական և ֆինանսական )՝ որոշում կայացվեց 2021-ին կինոշուկայում ունենալ առցանց ներկայություն:
Marche’ du Film-ում առցանց-էջի տարածքի, օնլայն տաղավարի, օնլայն կատալոգի ֆինանսական ծախսերը հոգացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Marche’ du Film-ի հայկական հարթակը հնարավորություն կընձեռի Կաննի կինոշուկայում հավատարմագրված մասնագետներին ծանոթանալու հայկական կինոարտադրանքին, միաժամանակ հետադարձ կապի և օնլայն-հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով անմիջական կապ հաստատել ֆիլմերի պատասխանատուների հետ։
Marche' du Film կայքում տեղադրված հայկական օնլայն էջը (տաղավար) միաժամանակ ակտիվ հղումով կապված է Ազգային կինոկենտրոնի և CINANDO-ի կայքերի հետ։ Հայկական էջը ունի մի քանի բաժիններ, այդ թվում՝ 2020-2021թթ․ Ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած ֆիլմերի ընդարձակ Կատալոգ՝ տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն կինոնկարներ:
Հայկական ֆիլմեր բաժնում ընտրված են լիամետրաժ (ավարտված) և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև Հայկական փառատոներ, Կինոժառանգություն և Հայաստանի տեսարժան վայրեր (լոքեյշններ) բաժինները:
Նշենք, որ կինոշուկայի համար պատրաստված կատալոգը ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավտարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 12:47
В Армении продолжат укрупнение муниципалитетов по логике бывших районов Армянской ССР.
-
2025-06-20 12:46
Группа армянских туристов, застрявшая в Вифлееме на фоне ирано-израильской эскалации, уже в Армении. Об этом Sputnik Армения сообщила турменеджер JERUSALEM TRAVEL Арпине Алоян.
-
2025-06-20 12:42
Сейчас уже можно сказать, что, по крайней мере, две цели израильского нападения на Иран неделю назад не достигнуты. Об этом написал в своем Telegram-канале иранист Вардан Восканян.
-
2025-06-20 12:36
Делегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном отправилась с первым рабочим визитом в Турцию.