Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվում է նոր կամուրջ
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա մեկնարկեցին նոր կամրջի շինարարական աշխատանքները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելա Մուրադյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ հին կամուրջը վնասված է և տեխնիկապես այլևս ի վիճակի չէ սպասարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի ապրանքաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալը, և բոլոր ծանրաքաշ մեքենաները հիմնականում մշտապես կանգնած են հերթերում, ուստի և տեխնիկական իմաստով, և ավելացվող ապրանքաշրջանառության ու ուղևորափոխադրումների իմաստով, ինչպես նաև ստրատեգիական նշանակության տեսանկյունից անհրաժեշտ էր ավելի մեծ թողունակություն, ավելի արագ և ավելի տեխնիկապես հագեցած ենթակառուցվածք ունենալը։
Մուրադյանը հայտնեց, որ նոր կառուցվող կամուրջը կազմված է երկու կամրջից, յուրաքանչյուրը՝ մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով, ջրահեռացման ու լուսավորության համակարգերով։ Նոր կամուրջն ավելի հարմարավետ է լինելու երթևեկության համար, կկարողանա սպասարկել շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն՝ անվտանգ դարձնելով բեռնատար ու մարդատար մեքենաների շարժը:
«Կամուրջը լինելու է 160 մետր երկարությամբ։ Ունենալու է երկու կողմից մոտեցնող ճանապարհեր՝ Հայաստանի կողմից դեպի Վրաստան մոտ երկու տոկոս թեքությամբ։ Կամուրջի մեջտեղով անցնում է Դեբետ գետը, որը հանդիսանում է Հայաստանի և Վրաստանի սահմանը։ Շինարարության գումարը կազմում է 7 միլիոն 300 հազար եվրո։ Շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թվականի մայիսին»,- ասաց Մուրադյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 07:02
Сейсмологическая сеть территориальной службы сейсмической защиты МВД Армении 2 июня, в 00:12 по местному времени (1 июня, в 20:12 по Гринвичу) зафиксировала землетрясение магнитудой 3,0 в 10 км к юго-востоку от города Спитак Лорийской области Армении.
-
2025-06-02 07:00
Глава МИД России Сергей Лавров провел телефонный разговор с госсекретарем США Марко Рубио, сообщает РИА Новости со ссылкой на МИД РФ.
-
2025-06-02 06:56
Издание Axios, написавшее материал о беспрецедентной атаке ВС Украины на на десятки стратегических бомбардировщиков на нескольких базах на территории России, позже отредактировало свою публикацию.
-
2025-06-02 06:54
Председатель Союза журналистов Армении Сатик Сейранян сделала публикацию под названием «Я принимаю эту войну».