Որոտանի գյուղապետի տնից զենք ու զինամթերք է հայտնաբերվել
ՀՀ գլխավոր դատախազությունը որոշ մանրամասներ է հրապարակել Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործից։
Նյութերի նախապատրաստման համար հիմք է հանդիսացել 2021թ.–ի հունիսի 10-ին aravot.am կայքում հրապարակված հոդվածը։
Ավելի ուշ արդեն պարզվել է, որ Օհանջանյանը համայնքի բյուջեից 6.130.000 դրամ է վատնել` այդ գումարը տրամադրելով սոցիալապես անապահով չհամարվող 115 գյուղաբնակների` որպես դրամական աջակցություն։ Պարզվել է նաև, որ Օհանջանյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է եղել նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով գյուղացիներին սոցիալական օգնություն ստանալու համար առաջարկել է դիմումներ գրել: Հունիսի 9-ին Որոտան գյուղի 31 բնակիչների դիմումները բավարվել են։ Նրանց տրամադրվել են տարբեր չափի գումարներ: Քննությունը պարզել է, որ այդ դիմումատուների մեծ մասը Սուրեն Օհանջանյանի ընտանիքի անդամների ու հարազատների անուններով են:
Այս փաստով արդեն հունիսի 22-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (յուրացում կամ վատնում):
Դատախազությունը հայտնում է, որ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Օհանյանը որոշ քաղաքացիների ասել է, որ սոցիալական աջակցություն ստանալու դիմաց պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին: Քանի որ այս արարքն արդեն առերևույթ պարունակում էր ընտրակաշառք ստանալու և տալու հատկանիշներ՝ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հարուցված երկու քրեական գործերով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը։
Քննչական կոմիտեն իր հերթին տեղեկացնում է, որ 2021թ. հուլիսի 9-ին Որոտանի գյուղապետի աշխատասենյակում և բնակարանում խուզարկություններ են կատարվել, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել են զենք, զինամթերք, որոնց ձեռքբերման և պահելու օրինականությունը ստուգվում է:
Այսօր առավոտյան Սուրեն Օհանջանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ իրավապահները խուզարկում են իր տունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դրանից հետո նրան ձերբակալել են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 10:23
По крайней мере восемь человек погибли при крушении вертолета президента Ирана Эбрахима Раиси. Об этом сообщило агентство Tasnim.
-
2024-05-20 10:19
После гибели президента Ирана Эбрахим Раиси в авиакатастрофе полномочия главы исполнительной власти переходят к первому вице-президенту Мохаммаду Махберу, в соответствии со статьей 31-й Конституции страны.
-
2024-05-20 10:14
Кадры с места крушения вертолета президента Ирана Раиси публикует агентство Tasnim.
-
2024-05-20 10:11
Вице-президент Ирана Мохсен Мансури 20 мая подтвердил гибель президента Эбрахима Раиси при крушении вертолета в воскресенье.