Եվգենի ՍԱՏԱՆՈՎՍԿԻ․ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՊՈՊՈՒԼԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկիրը կա՛մ կղեկավարեն մարդիկ, ովքեր չեն վայելում բնակչության վստահությունը, ինչը ցույց տվեցին վերջին ընտրությունները, կա՛մ երկիրը շարունակելու է ղեկավարել բացարձակ անգործունակ պոպուլիստը: Այս մասին News.am-ի հետ հարցազրույցում ասաց Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
Նրա խոսքով՝ Հայաստանի ներսում տիրող իրավիճակը կապված է Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի հետ. ի՞նչ է իրենից ներկայացնելու Հայաստանը: Ո՞վ է այն ղեկավարելու: Ինչպե՞ս են այդ մարդը կամ մարդիկ մոտենալու իրենց պարտականությունների կատարմանը:
«Դրանից միայն կախված կլինի` Հայաստանը կմնա՞ քարտեզի վրա, թե՞ կմնա պատմության մեջ, ինչպես նախկինում շատ պետություններ:
Այն ամենը, ինչ տեղի կունենա Հայաստանի հետ, կախված է ոչ թե Ռուսաստանից, այլ Հայաստանից ու նրա ժողովրդից: Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանը պետության կարգավիճակ ունենա:
Եվ, որքանով կարող եմ դատել, Ռուսաստանն իր գործունեության մեջ շարունակում է հավատարիմ մնալ այս ուղղությանը, չնայած այն բանին, որ նյութական և այլ բաների տեսանկյունից դա ընդհանրապես կապ չունի Ռուսաստանի շահերի հետ: Ռուսաստանում շատերն ասում են՝ ինչու՞ է դա մեզ պետք: Ի վերջո, ինչու՞ մենք պետք է շարունակենք պատասխատանատու լինել Ռուսաստանի կայսրության և Խորհրդային Միության քաղաքականության համար՝ առանց որևէ շահի, երախտագիտություն: Բացի այդ, ասում են՝ տեսեք, կա Ադրբեջան, որը ունի նավթ, շատ գումար: Նայեք Թուրքիային, որը նույնպես նյութականորեն շատ կապված է Մոսկվայի հետ: Նման պարագայում չկան վերոնշյալ հարցերի պատասխանները: Նման պարագայում Ռուսաստանի ղեկավարությունը այդպիսի մոտեցում ունի: Ռուսաստանից բացի ոչ ոք Հայաստանի համար այդքան բան չի արել:
Ի վերջո, իրենից ի՞նչ կներկայացնի Հայաստանը՝ որպես պետություն: Ոչ թե այն, ինչ մտածում է, ինչ ներկայացնում է՝ որպես պետություն, այլ այն, ինչ այն իրենցի կներկայացնի որպես պետություն իրականում, ինչից և կախված կլինի մնացած ամեն ինչն իր ճակատագրում: Շատ ցավալի է այդ մասին խոսեկ, սակայն երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո ավելի քաղաքավարի ոչինչ ասել չեմ կարող, այդ թվում՝ պարոն Փաշինյանի զառանցանքի կրկնությունից հետո դեպի Միացյալ Նահանգները, դեպի Արևմուտքն իր կողմնորոշման մասին, որտեղ Հայաստանը ոչ մեկի հետաքրքիր չէ և պետք չէ: Հայաստանը ոչ մեկին հետաքրքիր չէ ո՛չ Ղարաբաղի հետ, ո՛չ առանց Ղարաբաղի: Ըստ էության՝ նա իրենից աշխարհաքաղաքական հետաքրքրություն չի ներկայացնում՝ ի տարբերություն Թուրքիայի և ի տարբերություն Ադրբեջանի: Դեռևս Հայաստանը ցուցադրել է բացարձակ անկարողունակություն: Խոսքը ոչ թե հայ տղաների մասին է, որոնք կռվել են, այլ երկրի ղեկավարությանն է վերաբերում: Տարօրինակ կլիներ դրան ուշադրություն չդարձնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ ամենից ինչ եզրակացություններ կկատարի Հայաստանը»,-հավելել է Սատանովսկին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.