Գաբրիելյան․ Ադրբեջանից եկող գետերի ջրի որակը պետք է թունաբանական մոնիթորինգի ենթարկվի
Գետերի որոշ ակունքներ մնացել են թշնամու տարածքում, և այնտեղից եկող ջուրը պետք է անպայմանորեն մոնիթորինգի ենթարկվի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։
«Ճիշտ է, շատ չեն ադրբեջանական կողմում մնացած ակունքների քանակը, սակայն քայլեր պետք է իրականացվեն։ Օրինակ, Արփայի որոշ վտակներ հիմա ադրբեջանական կողմում են մնացել։ Պետք է հսկողություն սահմանվի, և ամեն ինչին պետք է պատրաստ լինենք։ Անտեսել ու ասել, թե այսօր վտանգ չկա, վաղն էլ չի լինի, չի կարելի»,–ասաց նա։
Գաբրիելյանի խոսքով` ինքն առաջարկել էր, որ այդպիսի գետերում հսկողություն սահմանվի և ֆիզիկաքիմիական, կենսաբանական, թունաբանական մոնիթորինգ իրականացվի։ Նա նշեց, որ, օրինակ, Արփայի դեպքում բարեբախտաբար ջուրը միանգամից չի հասնում և լցվում Սևանա լիճ, այլ նաև Կեչուտի ջրամբար է լցվում։
Մասնագետը նշում է` մենք հնարավորություն ունենք միանգամից փակել Արփայից եկող ջրի մուտքը Սևան, ինչի համար էլ պետք է հսկողություն իրականացվի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 11:09
Армения заинтересована в расширении поставок сельскохозяйственной продукции на российский рынок. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в ходе Петербургского международного экономического форума.
-
2025-06-20 11:06
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян содержится в условиях строгой изоляции, пишет газета "Жоговурд".
-
2025-06-20 11:02
Вице-премьер РФ Алексей Оверчук в интервью «Ведомостям» заявил, что курс Армении на сближение с Евросоюзом уже наносит ущерб экономике республики.
-
2025-06-20 10:57
Израильская армия завершила серию ударов по центру Тегерана. Об этом говорится в Telegram-канале ведомства.