Իսրայել Չարնիի նոր գիրքը բացահայտում է Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ճնշումներն Իսրայելի նկատմամբ
Հայտնի հրեա ցեղասպանագետ Իսրայել Չարնին կոչ է արել Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լույս է տեսել գիտնականի նոր գիրքը՝ «Իսրայելի ձախողված պատասխանը Հայոց ցեղասպանությանը. Ժխտում, պետական խաբեություն, ճշմարտությունն ընդդեմ պատմության քաղաքականացման» խորագրով, որտեղ գիտնականը պատմում է, թե ինչպես է Թուրքիան շարունակաբար ճնշում գործադրում Իսրայելի նկատմամբ, որպեսզի այդ երկիրը չճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Որպես ճնշման ռազմավարություն է կիրառվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումից հրաժարվելը, ցեղասպանության թեմաներով համաժողովներին հայերի մասնակցությունն արգելելը և չեղարկելն այն կոնֆերանսները, որոնց ներկա են հայերը:
The Jerusalem Post-ը, անդրադառնալով Չարնիի գրքին, նշում է, որ հեղինակն արձանագրել է՝ Թուրքիան մշտապես առարկել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության քննարկմանը, իսկ այդ երկիրը տեղի է տվել թուրքական կողմի պահանջներին: Ավելին, երկար ժամանակ կար կարծիք այն մասին, որ Անկարան անգամ սկսել էր սպառնալ Թուրքիայում բնակվող հրեաներին, եթե իր այս պահանջները չբավարարվեին: Բացի այդ, գրքում նշվում է, որ Թուրքիան հայտարարել է, թե կփակի ճանապարհը Սիրիայից, Իրանի և Իրաքից եկող փախստականների համար: Համաձայն Չարնիի հեղինակած աշխատության՝ սրանք այն ստերն են եղել, որոնց պատճառով Իսրայելը կատարել է Թուրքիայի պահանջները:
Հրեա հեղինակի գիրքը ոչ միայն անդրադառնում է Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի ցուցաբերած վարքագծին, այլև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հրեական պետությունը պետք է ճանաչի բոլոր ցեղասպանությունները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.