Սուրեն Պապիկյան․ Աշունը Գյումրիում թեժ է լինելու
Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ Գյումրիում բավական թեժ աշուն է սպասվում։ Այս մասին հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
Գնահատելով Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի աշխատանքները՝ Պապիկյանը նշեց, որ գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի աշխատանքից գոհ են։ «Բարձր եմ գնահատում նաև քաղաքապետի աշխատանքը, մնացածը հաջորդիվ»,-ասաց Պապիկյանը:
Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածուի մասով նա շատ ասելիք այս պահին չուներ: Բայց շեշտեց՝ ինտենսիվ քննարկումների մեջ են, ուղղակի չի կարող անուններ բարձրաձայնել: «Երբ որոշում կունենանք, այդ մասին կխոսենք: Օգոստոս-սեպտեմբերին ինտենսիվ աշխատելու ենք այդ ուղղությամբ: Հոկտեմբերի17-ին է ընտրությունը, ամեն դեպքում ԿՀԸ հայտարարարությունն այդպիսին է»,-ասաց Սուրեն Պապիկյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 12:47
В Армении продолжат укрупнение муниципалитетов по логике бывших районов Армянской ССР.
-
2025-06-20 12:46
Группа армянских туристов, застрявшая в Вифлееме на фоне ирано-израильской эскалации, уже в Армении. Об этом Sputnik Армения сообщила турменеджер JERUSALEM TRAVEL Арпине Алоян.
-
2025-06-20 12:42
Сейчас уже можно сказать, что, по крайней мере, две цели израильского нападения на Иран неделю назад не достигнуты. Об этом написал в своем Telegram-канале иранист Вардан Восканян.
-
2025-06-20 12:36
Делегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном отправилась с первым рабочим визитом в Турцию.