Последние новости

Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Նշվում է, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Մասնավորապես նա Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին առաջարկել է ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, որոնք կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին:

Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին Առուշանյանի պահանջով Լուսինե Ավետյանը կազմակերպել է վերջինիս հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների հետ, որոնք տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև հիշյալ ընտրողներին Գորիսի համայնքապետարանի կողմից բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-220.000 ՀՀ դրամ:

Նշվում է, որ Առուշանյանը ընտրությունների ժամանակ խոչընդոտել է ընտրողների ընտրությունը, ինչպես նաև հարկադրել է ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրողներին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկել։

Նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ