«Փաստ». ՊԲ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում փոփոխություններ են սպասվում ոչ միայն Հայաստանի ՊՆ-ում, այլև՝ Արցախի պաշտպանության բանակի կազմում։ Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցանկանում է հրաժարական տալ։ Բանն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկության, Արզումանյանն ուղղակի այլևս չի ցանկանում աշխատել Արցախի և ՀՀ ղեկավարության հետ:
Միաժամանակ ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել Արզումանյանի մատուցած ծառայությունից և մտադիր են նրան համոզել, որպեսզի համաձայնի ՀՀ-ում պաշտպանական ոլորտում որևէ պաշտոն ստանձնել, սակայն Արզումանյանը, ըստ մեր աղբյուրի, կտրականապես դեմ է նման «ռակիրովկային»։
Նշենք նաև, որ դեռևս վերջնական որոշում չկա, թե Արզումանյանի հրաժարականից հետո ում վրա կանգ կառնի ընտրությունը, քանի որ ՊԲ հրամանատարի նման պատասխանատու պաշտոնին հնարավոր չէ նշանակել առաջին իսկ պատահած մարդուն, իսկ պաշտպանության ոլորտում այսօր բարձր սպայական կազմի կադրային լուրջ խնդիր կա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: