Եթե ազատ չարձակեն Սյունիքի համայնքապետերին, մենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք. Սեյրան Օհանյան
Մեր գործընկերները, որոնք մեր դաշինքի անդամ են, նաեւ մեր խմբակցության անդամ, այսօր քաղբանտարկյալների կարգվիճակում են եւ օրվա իշխանությունները օր առաջ նրանց պետք է ազատ արձակեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, Հյուսիսային պողոտայում ի պաշտպանություն Սյունիքի համայնքապետերի կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Նրանք լինելով պատգամավոր, անձեռնմխելիությամբ են օժտված: Եթե նրանք դա չանեն, ապա մենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք: Իրենք են այսօր խոսում ատելության խոսքի, փոխադարձ հանդուրժողականության մասին, եւ ըստ էության, երբ մենք ընտրությունների հետո ֆիքսել ենք բազմաթիվ թերություններ, խախտումներ, վարչական ռեսուրսների կիրառման դեպքեր, այդ ամենից հետո հետապնդել մեր թիմի անդամներին, երբ նրանք ընտրվել են արդեն պատգամավոր, գնալ կեղծ քրգործեր կազմելու ճանապարհով, անընդունելի է»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով, քրեական գործերը համընկան հետընտրական ժամանակահատվածին, որովհետեւ իշխանությունները ընտրություններից հետո հետապնդումներ են իրականացնում. «Ընտրությունների ժամանակ իշխանություններին ասվեց, ներկայացվեց բոլոր այն թերությունները, որոնք եղել են: Հիմա հետապնդում են մեր գործընկերներին առաջին հերթին, որովհետեւ առաջինը Սյունքը ըմբոստացավ, առաջինը ոչ ասաց իշխանությունների պարտվողական քայլերին»:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, նա ասաց. «Մենք ընտրություններին հասել ենք համապատասխան հաջողությունների, մեզ ընտրել է զգալի մեծ թվաքանակ, եւ պարտավոր ենք մեր աշխտանքները շարունակել, պարտավոր ենք հասնել իշխանափոխության, ունենալ ուժեղ, պինդ կեցվածք, որ պարտված իշխանությունները երկրի ղեկին չմնան»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.