Մահացել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը
Մահացել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը: Այս մասին տեղեկացնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից:
«Մենք սգում ենք հարգարժան իրավաբան Չո Լա Աունի մահը (1941–2021), որն իր կյանքը նվիրել էր անարդարության դեմ պայքարին և Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանությանը
Խաղաղ բողոքի, ստորագրահավաքներ կազմելու և այդօրինակ «հանցանքների» համար ընդհանուր 12 տարի անազատության մեջ անցկացրած Չո Լա Աունը երբևէ չդադարեց իրավապաշտպանի հմտությունները գործադրել հանուն միլիոնավոր մահմեդական ռոհինջաների իրավունքների պաշտպանության, որոնք բռնաճնշումների հետևանքով ստիպված էին լքել Մյանմայի տարածքը։ Սեփական հայրենիքում վտանգված իր համայնքի իրավունքները պաշտպանելիս պարոն Աունն ստիպված էր դիմագրավելու թե՛ անձնական, թե՛ համակարգային մարտահրավերներ: Բայց նա երբեք չնահանջեց»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի՝ դառնալով 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Չո Լա Աունն ընտրել է միջազգային երեք կազմակերպություն, որոնք Մյանմայում բժշկական օգնություն և օժանդակություն էին տրամադրում ռոհինջա փախստականներին ողջ հարավ-արևելյան Ասիայում, որոնց և նվիրաբերել է իրեն շնորհված 1.000.000 ԱՄՆ դոլար պարգևը. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն, MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով: Ընդհանուր հաշվով՝ մինչև այսօր նրանց ջանքերի շնորհիվ աջակցություն է ստացել մոտ 375.000 ռոհինջա փախստական՝ ստանալով երկրորդ հնարավորություն և ավելի լավ ապագայի հույս:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տեղեկացմամբ՝ Չո Լա Աունն ականատես է եղել և անձամբ զգացել ռոհինջա համայնքի նկատմամբ մշտապես կիրառվող ճնշող կանոնակարգերի անմիջական ազդեցությունը: «Զինված օրենքի մասին իր գիտելիքով և անխոնջ վճռականությամբ՝ նա հաջողությամբ պայքարում էր Մյանմայում համակարգային անհավասարության դեմ և օգնում իր ռոհինջա քույրերին ու եղբայրներին հասնելու արդարության:
««Ավրորան» իր խորին ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում պարոն Չո Լա Աունի ընտանիքին: Նրա հիշատակը վառ կմնա համաշխարհային մարդասիրական համայնքում»,- նշել են հայտարարության հեղինակները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 15:16
Заместитель председателя Республиканской народной партии (CHP) и депутат от Зонгулдака Дениз Явузйылмаз сообщил, что Международный арбитражный суд вынес решение в отношении Турции по делу о транспортировке иракской нефти. Стране предстоит выплатить штраф в размере 1,47 миллиарда долларов за действия, нарушающие соглашения с центральным правительством Ирака, передает T24.
-
2025-07-25 15:14
Директор отдела церковных концепций Первопрестольного Святого Эчмиадзина иеромонах Рубен Заргарян, ответил главе аппарата премьер-министра Араику Арутюняну, обвинившему духовенство в препятствовании женскому образованию в XIX веке.
-
2025-07-25 15:12
Россия в вопросе Палестины исходит из всех резолюций Совета безопасности ООН. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-25 15:11
Погибший в Сюникской области военнослужащий пограничных войск СНБ - 18-летний Мовсес Погосян.