Последние новости

ԵԹԵ ԱՐՑԱԽՆ ՈՒՆԻ ԱՊԱԳԱ, ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԱՅՑԵԼՈՒՄ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Պետությունները և պետականաստեղծ ժողովուրդներն առանձնանում են նախևառաջ հավաքական պատմական հիշողությամբ, որը ենթադրում է, մի կողմից, հնարավոր թշնամիների նկատմամբ շարունակական զգոնության պահպանում, մյուս կողմից՝ սեփական սխալների հետ առերեսում և հետագայում դրանց բացառում։ Հատկապես թշնամու սպառնալիքի գիտակցումը փոքր ժողովուրդների ինքնապահպանման կարևորագույն կռվաններից է։ Հակառակը՝ հավաքական հիշողության խաթարումը, օտարումը, աղճատումը պարարտ հող է ստեղծում հայրենահանձնման համար։

Մեր նորագույն պատմության այս փուլում իշխանությունն ու հանրությունը բացառիկ միասնականություն են դրսևորում բնիկ հայկական բնակավայրերը ոչ միայն գործնականում, այլև խոսքի, մտքի, պատմական հիշողության մակարդակում թշնամուն փոխանցելու հարցում։

Նոր և նորագույն համաշխարհային պատմության մեջ դժվար է երկրորդ նման օրինակ մտաբերել, երբ այսպիսի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող պետությունն ու նրա բնակչությունն առանց լուրջ դիմադրության թշնամուն կհանձնեին սեփական բնակավայրերը պատմականորեն և աշխարհագրապես օտարելու իրավունքը։ Խոսքն անգամ ոչ թե որևէ պետության կենսատարածքի, այլ նվաճողական պատերազմի արդյունքում զավթված հողերի մասին է։

Օրինակ, պատկերացրեք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարի, թե, ասենք, Կուրիլյան կղզեխմբի հարավային չորս կղզիներն իրականում պատկանում են Ճապոնիային, քանի որ այդտեղ երբեք ռուսներ չեն ապրել, դա ռուսական հող չէ, մյուս կողմից էլ՝ պետք է հարթել Ճապոնիայի հետ բոլոր տարաձայնությունները։ Ավելի անպատկերացնելի է, որ Պուտինն, ասենք, հայտարարի, թե Կալինինգրադը՝ պատմական Քյոնիգսբերգը, վերադարձնում է Գերմանիային, քանի որ այդտեղ երբեք ռուսներ չեն ապրել, Ղրիմն էլ՝ Ուկրաինային, քանի որ այդ թերակղզին Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում է, ռուսներն էլ հոգնել են արևմտյան պատժամիջոցներից։

Դժվար է պատկերացնել, որ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարի, թե Ֆոլկլենդյան կամ Մալվինյան կղզիները, որոնք հազարավոր կիլոմետրերով հեռու են Բրիտանիայից, և այնտեղ ընդամենը երեք հազար մարդ է ապրում, արգենտինական են և կապ չունեն բրիտանական ազգային շահերի հետ։

Նման օրինակները շատ են նաեվ մեզ հետ համեմատելի երկրների շարքում։ Պատկերացրեք՝ Իսրայելի նորընտիր վարչապետ Նավթալի Բենեթը հայտարարում է, թե, ասենք, 75 տարի առաջ Երուսաղեմում պաղեստինցիների թիվն ավելի մեծ էր, քան հրեաներինը, հետևաբար՝ Երուսաղեմը համայն հրեից մայրաքաղաքը չէ կամ չի կարող Իսրայել պետության մայրաքաղաքը լինել։

Իսրայելի նախկին երկարամյա վարչապետ Բենյամին Նաթանյահուն պարբերաբար այցելում էր Գոլանի բարձունքներ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչված են որպես Սիրիայի ինքնիշխան տարածք, ավելին՝ Նաթանյահուն այնտեղ անգամ կառավարության նիստ է անցկացրել՝ հայտարարելով, թե որևէ դեպքում այդ բարձունքները չեն զիջվելու Սիրիային։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ աջակցում էր Նաթանյահուին այդ հարցում և Գոլանի բարձունքները ճանաչում էր որպես իսրայելական հող։

Այս իրավիճակը մեր դեպքում համեմատելի կլիներ հետևյալի հետ՝ մինչև պատերազմը Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստն անցկացնում է, ասենք, Քարվաճառում կամ Ակնայում (և ոչ թե Շուշիում կամ Ստեփանակերտում), և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան աջակցություն է հայտնում։ Բնականաբար, մեր պարագայում մի շարք հանգամանքների ուժով դա անիրականանալի սցենար է։

Նիկոլ Փաշինյանի նախապատերազմական այցերը Ստեփանակերտ և Արցախի այլ բնակավայրեր, նրա՝ «Արցախը Հայաստան է և վերջ» վերամբարձ կոչը գրոշի արժեք չունեն, քանի դեռ նա պատերազմի անփառունակ ավարտից ինը ամիս անց այդպես էլ չի այցելել Ստեփանակերտ, երբևէ չի խոսել Արցախի դեօկուպացիայի անհրաժեշտության մասին՝ բավարարվելով միայն «Ապագա կա» անդեմ փիլիսոփայական կարգախոսով։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
    2022-02-28 10:26

    Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

  • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
    2022-02-24 13:26

    Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

  • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
    2022-02-24 10:29

    Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

  • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
    2022-02-22 10:57

    Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ