Последние новости

ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ…

Մեր զինվորական Պանթեոնում ենք,

Ցնցող պատկեր է և տխուր, և վեհ՝

Ծով ծաղիկների բույրով պարուրված…

Մեր հայ մայրերի լուռ հեծեծանքը,

Եռագույնների ահեղ ծփանքը

Հասնում են վերև՝ մինչ թխպած երկինք,

Օրհասի մեջ է մեր սուրբ Հայրենիք…

Ո՞րն է մեր հույսը,

Որտե՞ղ է հայոց փրկության լույսը.

Ազգ իմ, արթնացի՛ր

Լեթարգիական քո երկար քնից,

Ձեռ քաշիր նորից, ձեռ քաշիր հնից,

Բայց մի հեռացիր քո նախնիների

Սրբազան բնից,

Քանզի թշնամու ուզածը դա է՝

Ավետյաց երկիրն՝ առանց հայերի,

Առանց Արցախի, առանց Սյունիքի,

Առանց հայաոճ մեր տաճարների

Եվ հայատրոփ մեր արմատների,

Առանց սրբալույս մեր դավանանքի,

Առանց Մաշտոցի և Տիգրան Մեծի,

Առանց Պատմահայր մեծ Խորենացու

Առանց հանճարեղ մեր Թումանյանի,

Առանց երգ երգոց մեր Կոմիտասի,

Երաժշտական հողմերը սանձած Խաչատրյանի,

Առանց թագակիր մեր շախմատիստի՝

Մեր ազգի պարծանք, մեծ Պետրոսյանի,

Առանց մեր մյուս բազում մեծերի…

 

Եռաբլուրը շառագունել է եռագույններից

Եվ այնտեղ ննջող մեր արիների երազանքներից…

Օ՜, չմոտենաք այդ սուրբ ամրոցին,

Հայոց անառիկ ոգու ամրոցին:

Այ մարդանման ագռավներ ու ցին,

Չմոտենաք մեր ոգու ամրոցին,

Նրան ենք փարվել, մնացյալը՝ սին…

Մեր Հայրենիքը կծկվեց - փոքրացավ,

Եռաբլուրը աճեց - մեծացավ...

Թիվ կա աստղերին,

Թիվ չկա հայոց նահատակների՜ն…

Վշտահար մայրերի արցունքն է հոսում,

Լռակյաց հայրերի մռայլն է խոսում.

Հող ենք կորցրել, գերիներ՝ անտեր,

Ո՞վ է մտահոգ և ո՞վ է լսում:

Եռաբլուրը գունազարդվել է,

Հազար եռագույն դրոշներ՝ ծփում,

Ասես երկնքի փեշերն են սրբում,

Ամեն մի շիրիմ՝ մի ջահել մուրազ,

Սուրբ, բայց անկատար, սպանված երազ…

Այս ինչքա՜ն հերոս տղաներ կային,

Որոնք ամեն ինչ ազգին կտային,

Որ պետությունը լինի ինքնիշխան,

Որ Հայրենիքը երջանիկ լինի...

Ու չխնայեցին ոչ արյուն, ոչ կյանք,

Եվ հիմա նրանք չկան, իսկ մենք … կանք,

Միայն ճառելու համա՞ր է, որ կանք,

Գնահատու՞մ ենք նրանց սխրանքը

Եվ գիտակցու՞մ ենք մեր սխալանքը...

Մեր էությունն այրող հարց է սա՝

Ո՞րն է մեր հույսը,

Որտե՞ղ է հայոց փրկության լույսը:

Ազգ իմ, արթնացի՛ր

Լեթարգիական քո երկար քնից,

Ձեռ քաշիր նորից, ձեռ քաշիր հնից,

Բայց մի հեռացիր քո նախնիների,

Քո հազարամյա սրբազան բնից,

Որ միշտ Հայաստան անունն է կրել,

Ուր արիացի մեր նախնիները

Սրով ու գրչով մեր ասքը գրել,

Մեր հերոսական ու ողբերգական,

Մեր մեծ պատմության հիմքերն են դրել:

Մենք՝ քաղաքակիրթ, բայց ցեղասպանված

Ու մահից հառնած, անտիկ մի ազգ ենք,

Պատմության շքեղ թատերաբեմից

Մենք անփառունակ, այսպես իջնելու,

Անհույս մեռնելու իրավունք չունենք:

 

Մոլորված, քնած ազգ իմ,

Արթնացի՛ր…

Աշխարհը մեծ է, ա՛յս է մեր տունը,

Քո սուրբ վանքերը թողած՝ գնու՞մ ես,

Քո մանկությունը թաղած՝ գնու՞մ ես,

Պապիդ շիրիմը լքած՝ գնու՞մ ես,

Եռաբլուրդ ու՞մ ես թողնելու,

Ուրիշ տեղ քեզ Մասիս սար չի նայելու,

Ուրիշ տեղ

Մենք հայ մնալ չենք կարող:

Ազգ իմ, արթնացի՛ր

Եվ քո սուրբ հողում

Բացիր հույսի ծիր,

Որ տա լույսի ծիլ:

Ե՛Լ, ՄԻԱԲԱՆՎԻ՛Ր, ՈՒՐԻՇ ԵԼՔ ՉԿԱ,

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՎԿԱ…

Նեղ օրիդ համար քո ծնած,

Հանց Սասնա Դավիթ,

Քուռկիկ-Ջալալին հեծած՝ բարձրացի՛ր,

Քո Թուր- Կեծակին բռնած՝ բարձրացիր…

Եռաբլուրը հրամայում է՝

Ազգ իմ, արթնացի՛ր…

Ռուբեն Գրիգորյան, 18.07.2021թ.

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АДВОКАТ: ЗДАНИЕ ПРЕДСТАВИТЕЛЬСТВА АРЦАХА НЕ ЗАЛОЖЕНО, ЭТИ СВЕДЕНИЯ НАДУМАНЫ
    2025-04-30 18:47

    Здание Представительства Республики Арцах не находится под залогом ни в банке, ни в кредитной организации, ни в какой-либо иной структуре, сообщил в соцсети арцахский адвокат Роман ЕРИЦЯН.

  • ВСЕМИРНЫЙ ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА В ЮКЖД ОТМЕТИЛИ РЯДОМ МЕРОПРИЯТИЙ
    2025-04-29 11:06

    28 апреля в компании "Южно-Кавказская железная дорога" отметили Всемирный день охраны труда, который в 2025 году посвящен информационным технологиям в сфере охраны труда: "Революционные подходы к безопасности и гигиене труда. Роль искусственного интеллекта и цифровизации на рабочих местах".

  • Акоп БАДАЛЯН: КТО ТАКОЙ ПРЕМЬЕР-МИНИСТР ЭСТОНИИ, ЧТОБЫ ГОВОРИТЬ ОБ АРМЕНИИ В ТАКОМ ТОНЕ?
    2025-04-29 10:16

    Премьер-министр Эстонии, страны, которая по своей весовой категории практически ничем не выше Армении, а по сути, полностью находится под западной опекой, позволяет себе неуважительное выражение в отношении нашей страны во время совместной с премьер-министром Армении пресс-конференции, потому что прекрасно знает, что адекватной реакции не последует, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

  • Ваге ДАВТЯН: «ДЕ-ФАКТО ПАРАЛИЗОВАН КЛЮЧЕВОЙ УЗЕЛ МЕЖДУНАРОДНОГО ТРАНСПОРТНОГО КОРИДОРА СЕВЕР-ЮГ»
    2025-04-29 10:10

    Взрыв в порту города Бендер-Аббас нанес удар не только по Ирану, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян. - В то время как мировая пресса сосредотачивается на количестве жертв, разрушениях и химических веществах, одно важное обстоятельство остается в тени: фактически парализован ключевой узел международного транспортного коридора Север-Юг. Речь идет именно о маршруте, который предлагается в качестве реалистичной альтернативы Суэцкому каналу и развитие которого Россия активно продвигает. Коридор должен соединить Санкт-Петербург с индийским Мумбаи через порты Ирана.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ