Ճգնաժամը կհարթվի՞, կամ իշխանությունները ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնում տեսնում են քաղաքական դեմքի
Երևանի պետական համալսարանն արդեն երկու տարի է, ինչ ռեկտոր չունի։ Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 13 տարի շարունակ, նոր նշանակում տեղի չունեցավ, իսկ կրթօջախի շուրջ լարվածությունը սկսեց աճել․ Այս պաշտոնի բոլոր հնարավոր թեկնածությունները կոշտ քննադատության էին ենթարկվում։
Օգոստոսի 5-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը: Այդ նշանակումը կանխատեսվում էր, իսկ ակադեմիական շրջանակներն այն անընդունելի էին համարում, քանի որ Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է, և այդ հանգամանքը կնպաստի բուհի առավել քաղաքականացմանը։ Բացի այդ, աստվածաբանը չունի ո՛չ դոկտորի գիտական աստիճան, ո՛չ պրոֆեսորի կոչում:
Բայց վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ այս չափանիշն այլևս պարտադիր չէ, և Հովհաննիսյանը կարող է հավակնել ռեկտորի պաշտոնին։
Sputnik Արմենիան դիմել է կրթության ոլորտի տարբեր փորձագետների՝ հասկանալու, թե որքանո՞վ Հովհաննիսյանին կհաջողվի կարգավորել երկրի գլխավոր բուհում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։
Այսպես, Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ իրավիճակն այնքան է խառնվել և լարվել, որ ժամանակ է պետք, որպեսզի այն հարթվի։ Նա կարծում է նաև, որ մինչև բուհի հոգաբարձուների խորհրդի կազմավորումը, «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումը և նոր ռեկտորի ընտրությունը, սրացման որոշակի մակարդակը կպահպանվի:
«Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ է ասոցացվում, մարդկանց մոտ կասկածներ են առաջանում, որ նրա նշանակումը բուհի կուսակցական կառավարման փորձ է։ Ավելի լավ կլիներ, որ քաղաքականապես չեզոք մարդ նշանակվեր, քանի որ գործող իշխանությունները միշտ քննադատել են քաղաքական նշանակումներն ուսումնական հաստատություններում, մինչդեռ հիմա ակնհայտ է նման քաղաքականության շարունակությունը»,-կարծում է փորձագետը։
Փորձագետը նշեց նաև, որ ռեկտորի համար դոկտորական աստիճանի և պրոֆեսորի կոչման առկայությունը կարևոր չափանիշներ են, քանի որ դա որոշակի հեղինակություն է տալիս, որն անհրաժեշտ է բուհի կառավարման և ակադեմիական շրջանակների հետ շփվելու համար:
Նույն տեսակետին է հակված նաև Ատոմ Մխիթարյանը, քանի որ, ըստ նրա, գիտական աստիճանի և կոչման առկայությունն անդրադառնում է ոչ միայն տվյալ մարդու հեղինակության, այլև նրա զբաղեցրած պաշտոնի և նրա ղեկավարած բուհի հեղինակության վրա։
Մխիթարյանը համոզված է, որ երկրի իշխանությունները նախապես էին ծրագրել Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը, և հենց այդ պատճառով էլ աստվածաբանը ներառված չէր իշխանական կուսակցության նախընտրական ցուցակում։
«Հովհաննիսյանն այդ պաշտոնի համար լավագույն թեկնածուն չէ, և նրա նշանակում չի նպաստի ճգնաժամի կարգավորմանը։ Հատուկ են հիմա նշանակել, քանի որ այժմ կրթական հաստատությունում արձակուրդ է և ցնցումներ ու բողոքի ցույցեր չեն կարող լինել։ ԵՊՀ-ն երկու տարի ռեկտոր չի ունեցել, ինչն անդրադառնում է բուհի հեղինակության վրա և միայն խանգարում է դրա զարգացմանը»,–ասաց Մխիթարյանը:
Միևնույն ժամանակ մասնագետը կարևորում է օրենսդրական փոփոխությունների իրականացումը, կառավարման, կարգավիճակի, ղեկավարության նշանակման և ուսումնական հաստատությունների գործունեության հետ կապված այլ հարցերի հստակեցումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 16:59
Постепенно проясняется, о чем именно договорился Никол Пашинян с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом в Стамбуле 20 июня, написал политолог Степан Даниелян и добавил: «Вот точно так же он сдал Азербайджану дорогу Горис-Капан, используя азербайджанские топонимы».
-
2025-06-26 16:51
Прокуратура возбудила уголовное дело в отношении предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Ачапахяна. Об этом Sputnik Армения сообщили в Генпрокуратуре.
-
2025-06-26 16:45
Всемирный банк предоставит правительству Армении грант в размере $1,5 млн на ликвидацию завода "Наирит". Проект заявки был одобрен на заседании правительства в четверг.
-
2025-06-26 15:43
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян заявил, что не намерен отклоняться от своей повестки и будет продолжать поднимать вопрос Нагорного Карабаха и права его народа на возвращение в свои дома. По его словам, события, происходящие в Армении, напрямую связаны с Карабахом и региональными процессами.