Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ․ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Հայաստանի գործող իշխանությունը Ոսկեպարում ռուսական սահմանապահների տեղակայման գործոնն օգտագործելու է՝ պատրանք ստեղծելու համար, թե ապավինում է Ռուսաստանի օգնությանն ու բարելավում է հարաբերությունները նրա հետ, իսկ հետո, տարածքային ենթադրյալ զիջումների գնալուց հետո, Ռուսաստանից պահանջելու է դուրս բերել իր ռազմաբազաները մեր երկրից, Հ2 հեռուստաընկերության եթերում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Եթե այս իշխանությունը ամեն ինչ զիջելուց հետո ստորագրի փաստաթղթեր, և զուտ իրավական հարթության մեջ այնպիսի տպավորություն ստեղծի, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ այլևս խնդիր չկա, այս երկու հարևաններից այլևս սպառնալիք չի բխում, որովհետև ամեն ինչ ստորագրվել է, հաջորդ քայլը լինելու է ռուսական կողմին պահանջ դնելը, որ իր ռազմաբազաները Հայաստանից դուրս բերի», - նշել է ռազմական փորձագետը։
«Այսինքն, մի կողմից իրենք դիմում են ռուսներին, և տպավորություն է, որ Ռուսաստանն էլ ամրացնում է իր դիրքերը, բայց կարծում եմ, որ մեր դաշնակիցներն էլ շատ լավ հասկանում են, որ խաղի վերջնարդյունքը հակառակն է լինելու, հակառակին է բերելու։ Այսինքն, հարց է դրվելու, որ իրենք այստեղից դուրս գան, որովհետև եթե ամեն ինչ ստորագրվի ու կարծես թե՝ այլևս վտանգ չբխի Ադրբեջանից ու Թուրքիայից, ապա ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում արդեն դառնալու է «անիմաստ»։ Այս խաղը շատ հստակ ուրվագծվում է, և կարծում եմ, որ Կրեմլում սա շատ լավ հասկանում են»,- ասել է Ջամալյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.