Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Այսօր ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հիշատակի օրվա կապակցությամբ մի շարք տեղեկություններ ու փաստեր է հրապարակել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան ոչ միայն հայերը, այլ կայսրության քրիստոնյա մյուս փոքրամասնությունները՝ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:
«Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ․հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 -750 հազար մարդու կյանք»,- նշված է հրապարակման մեջ։
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հույների և ասորիների կոտորածները 2007 թ. որակեց որպես Ցեղասպանություն:
Ասորիների ցեղասպանությունը դատապարտել են մի շարք երկրներ և պետությունների նահանգային իշխանություններ։
Նշենք, որ 2015 թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարությամբ ճանաչվել ու դատապարտել են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հույների և ասորիների ցեղասպանությունները։
Հավելենք, որ ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր է ընտրվել օգոստոսի 7-ը, քանի որ 1933 թվականին այդ օրը Սիմել գյուղում ասորիների զանգվածային կոտորած է եղել. միայն մեկ օրում քրիստոնեական երկու եկեղեցիներում ողջ–ողջ այրել են 3000 ասորիների։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.