ՊՆ․ Հուլիսի 14-ին անհետացած 2 զինծառայողի վերաբերյալ որևէ նոր տեղեկություն չկա
Հուլիսի 14-ին Սյունիքի մարզից Սճ լճի տարածքից անհետացած երկու հայ զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են, նոր տեղեկատվություն առկա չէ: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Նոր տեղեկատվություն դեռևս չկա, համապատասխան աշխատանքները շարունակվում են»,- հայտնեցին պաշտպանական գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պայմաններում ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել էր կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Ըստ պաշտպանության նախարարության՝ այդ օրերին տարածած հաղորդագրությունների՝ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը:
Զինծառայողները, ինչպես հայտնել էին ՀՀ ՊՆ-ից, եղել էին առանց զենքի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.
-
2025-05-24 05:33
Армения и Азербайджан взаимно поддержали проведение саммитов Европейского политического сообщества (ЕПС) в двух странах, сообщил премьер-министр Армении Никол Пашинян.