Որոշում է կայացվել սկսել Պատարայի ջրամբարի կառուցումը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրների համապարփակ քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի կայքից։
«Պետք է նշեմ, որ այս ընթացքում չի եղել մեկ օր, որ պատասխանատուների մասնակցությամբ քննարկումներ չկազմակերպվեն և իրավիճակը մեղմելու համար եղած հնարավորությունները լիովին չօգտագործվեն: Իրականում եղանակային անոմալ պայմանները, մասնավորապես՝ տեղումների աննախադեպ պակասը և, զուգահեռաբար, պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության թվի աճը մոտ 30 տոկոսով (Ստեփանակերտի բնակչությունը ներկայումս կազմում է ավելի քան 60 հազար մարդ) բերել են նման կրիտիկական վիճակի:
Մեկ անգամ ևս քննարկելով առկա բոլոր հնարավորությունները՝ խնդիրը լուծելու համար որոշում է կայացվել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը Պատարա գետին միացնող խողովակաշար կառուցել: Այն, ըստ մասնագետների, շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում, և հաջորդ տարվանից ստեփանակերտցիներն այլևս խմելու ջրի խնդիր չեն ունենա: Դրան զուգահեռ, այսօր վերջնական որոշում է կայացվել նաև առաջիկայում սկսել մեր հանրապետության՝ իր ծավալներով ամենախոշոր տնտեսական նախագծի՝ Պատարայի ջրամբարի կառուցումը (ծրագրի ընդհանուր արժեքը նախնական հաշվարկներով կազմում է 15 մլրդ ՀՀ դրամ):
Այն թույլ կտա ոչ միայն մայրաքաղաքի, այլև Ասկերանի շրջանի շուրջ մեկ տասնյակ գյուղերի բնակչությանն ապահովել մշտական խմելու որակյալ ջրով, ինչպես նաև ոռոգովի դարձնել ավելի քան 2500 հա հողատարածք, ինչն իր էական նպաստն է բերելու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացմանը»,- նշել է Արցախի նախագահը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».