ԳՇ պետ․ Ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի
Պրոֆեսիոնալ բանակի ձևավորման գործընթացը մեկնարկել է, բայց դա չի նշանակում, թե պետք է հրաժարվել խառը կոմպլեկտավորման սկզբունքից։Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Ես կարծում եմ, որ ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի։ Ուրիշ հարց է, որ քննարկում ենք ժամկետների կրճատման հարցը և այլն»,- նշել է Դավթյանը։
Նա հավելել է, որ այս գործընթացները պետք է շարունակական բնույթ կրեն։
Ինչ վերաբերում է սպառազինությանը, Դավթյանն ընդգծել է, որ նոր սպառազինություն ձեռքբերելու համար բոլոր հնարավորությունները կան։ Նա հավելել է, որ երբ դրա ժամանակը գա, ապա կցուցադրեն հայ–ռուսական համագործակցության շրջանակներում ձեռքբերված միջոցները։
Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ առաջին դեմքերի մակարդակով հայտարարվել է, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի աջակցությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 13:31
Пашинян официально подтвердил, что посетит Турцию, где проведет встречу с президентом страны Реджепом Тайипом Эрдоганом.
-
2025-06-18 13:28
Главу группы компаний «Ташир» Самвела Карапетяна задержали по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщили его адвокаты Армен Фероян, Рубен Акопян и Лиана Гаспарян.
-
2025-06-18 13:24
Азербайджанцы переберутся в Армению и будут иметь право голоса. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения отчета об исполнении государственного бюджета Республики Армения за 2024 год заявила 18 июня депутат от оппозиционного блока «Армения» Арменуи Кюрегян.
-
2025-06-18 13:22
Иранские ядерные объекты работают в штатном режиме на фоне ударов Израиля, сообщил вице-президент страны, глава Организации по атомной энергии Ирана (ОАЭИ) Мохаммад Эслами.