Bloomberg-ը հայտարարել է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման ավարտի ժամկետը
Հայտնի է դարձել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության ավարտի ժամկետը: Այն կարող է ավարտվել մինչև սեպտեմբերի 12-ը: Նման ժամկետներ է նշել Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԳԴՀ ծովային իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Fortuna նավը, որը պատասխանատու է Դանիայի բացառիկ տնտեսական գոտում խողովակներ տեղադրելու համար, կշարունակի «Հյուսիսային հոսք-2» գազատարի տեղադրումը Գերմանիայի ջրերում: Նախատեսվում է, որ 13-14 կմ հատվածի աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբերի 12-ը:
Գործակալության տվյալներով՝ համապատասխան ծանուցումներն արվել են Գերմանիայի ջրային և նավագնացության ծառայության և Էմդենի նավիգացիոն ծանուցումների ծառայության կողմից: «Հյուսիսային հոսք-2»-ը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել:
Օգոստոսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը մոտենում է ավարտին: Երկրի ղեկավարի խոսքով՝ այն ժամանակ մնացել էր ծովային ճանապարհով 15 կիլոմետր խողովակաշարի անցկացումը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը վստահեցրել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը 2024 թվականից հետո, բայց պետք է հասկանալ, թե որքան են նրանք գնելու, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».