ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՊԱՐԱՆՈՑԻ, ՁԵՌՔԵՐԻ ԵՎ ՈՏՔԵՐԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը պարանոցի, ձեռքերի և ոտքերի հատվածում վնասվածքներ է ստացել այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը։
«ԱԺ-ում գտնվող զինվորական համազգեստով մարդիկ որևէ դեպքում Հայաստանի քաղաքացիների, անվտանգության պաշտպանության հետ ոչ մի կապ չունեն։ Այդ մարդիկ Նիկոլի հոգեկան աշխարհը հանգստացնելու համար են։ Զինվորական հագուստն ու զենքերը նրա համար են, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ զգա, հարմարավետ, նոպաների մեջ չընկնի»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ իրեն վնասողները ևս եղել են ՊՊԾ-ի աշխատակիցները, որոնք ապահովում են խորհրդարանի անվտանգությունը։
«Նիկոլի ֆաս հրահանգը լսելով, անում են այն, ինչ հրահանգվում է»,- նշեց նա։
Միջադեպի առթիվ խմբակցությունը իրավական գործընթաց կսկսի, ինչի մասին ավելի ուշ կհայտարարեն։
Պատգամավորի դիտարկմամբ՝ խորհրդարանում մեծ թվով անվտանգության աշխատակիցների ներկայությունը ընդդիմադիրներին կաշկանդելու համար է։
«Ուզում են մեզ դրանով սահմանափակել»,- ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.