Սոս ՀԱԿՈԲՅԱՆ. ԵԹԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԴԵԿՎԱՏ ԼԻՆԵՐ, ՆՊԱՏԱԿ ԿՍԱՀՄԱՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ ԼՂՀ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ կառավարության առաջնահերթությունն է տարածաշրջանում խաղաղ դարաշրջանի բացումը։
«Ինչպե՞ս կարող է ՀՀ կառավարության առաջնային նպատակը և գերակայությունը լինել տարածաշրջանում խաղաղ դարաշրջանի բացումը: Ինչքան հիշում եմ ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ նոր հիմնական անդամ չէ...
Կարճ բացատրեմ նոնսենսը.
Իհարկե, խաղաղության հաստատումը պետք է լինի նպատակներից և գերակայությունններից մեկը ՀՀ կառավարության համար: Դա աներկբա է: Բայց հիմնական նպատակ կամ գերակայություն նշանակում է, որ եթե լինի կոնֆլիկտ հիմնական նպատակի և այլ նպատակների միջև (օրինակ՝ տարածքային ամբողջականության պահպանման), ապա առավելություն պիտի տրվի հիմնական նպատակին: Այս տրամաբանությունը տրիվիալ կառավարչական ճշմարտություն է: Ասել կուզի՝ կարող ենք մի քանի հազար քառակուսի կմ էլ զիջել, Ղարաբաղի հարց և այլն՝ հիմնական նպատակին հասնելու համար:
Ադեկվատ ցանկացած կառավարության համար առնվազն երկու հիմնական նպատակ կսահմանվեր. ՀՀ անվտանգության միջավայրի բոլոր բաղադրիչների վերականգնում, վերանայում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովում, հայկական բնակչության պահպանում և ինքնորոշման իրավունքի իրացում:
Դրանից մեկ աստիճան ներքև կարող էր լինել խաղաղության պահպանումը, ռազմավարական հարաբերությունների զարգացումը և անգամ տիեզերք օդանավ ուղարկելու բացառիկ առաքելությունը...», - գրել է Հակոբյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.