Լրագրողների աշխատանքը խոչընդոտել են ու բռնություն կիրառել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հասարակական մի շարք կազմակերպություններ, այդ թվում` լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ–ներ, հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց մտահգությունն են հայտնել ՀՀ Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից լրագրողների աշխատանքը սահմանափակելու կապակցությամբ:
«Լրագրողները չկարողացան լուսաբանել պատգամավորների կոնֆլիկտը, և նրանց նկատմամբ ԱԱԾ ծառայողների կողմից կիրառվեց բռնություն։ Հարկ է նկատել, որ այս ամենը տեղի է ունենում խորհրդարանի շենքում օգոստոսի 2-ից սկսված՝ լրագրողների գործունեության սահմանափակման ֆոնին»,– ասված է հայտարարության մեջ։
Սահմանափակումների արդյունքում, ըստ հայտարարության հեղինակների, լրագրողները չեն կարողանում ազատ շրջել խորհրդարանի շենքի միջանցքներում, լուսանկարել անվտանգության աշխատակիցներին, իսկ ԱԺ հանձնաժողովների նիստերին կարող են ներկա գտնվել միայն հանձնաժողովների նախագահների հայեցողությամբ:
ՀԿ–ներն առավել մտահոգիչ են համարում լրագրողներին հեռացնելու և նրանց նկատմամբ ուժ կիրառելու մասին պատգամավորներից մեկի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված պատասխանը, որով վարչապետը քաջալերել է ԱԱԾ ծառայողների պահվածքը ու այն, ըստ էության, գնահատել է իրավաչափ:
«ԱԱԾ ծառայողների կողմից լրագրողներին ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հեռացնելը (առավելևս` բռնության գործադրմամբ) գնահատվում է ոչ այլ կերպ, քան լրագրողների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտում: Այդ դեպքերը պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի, նշված արարքը կատարած անձինք, ինչպես նաև նրանց ակնհայտ ապօրինի հրաման տվողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,– ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրած կազմակերպություններն արձանագրում են, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը հակասում է Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին (այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին):
«Այդ որոշումը պետք է վերանայվի և ընդունվի այնպիսի որոշում, որով կարևորագույն այս իրավունքի սահմանափակումը չի հատի համաչափության ու ողջամտության սահմանները»,– ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 14:09
Трагическим инцидентом завершилась прогулка на квадроцикле в курортном Цахкадзоре (Котайкская область Армении), сообщает сайт криминальных новостей shamshyan.com.
-
2025-05-24 14:08
Министерство иностранных дел Армении с 26 по 27 мая проведет второй международный форум «Ереванский диалог», в котором примут участие иностранные политики, а также представители научных кругов, гражданского общества и частного сектора. Дискуссии будут проходить под общим девизом «Навигация в условиях неопределённости».
-
2025-05-24 14:02
Вооруженные силы России нанесли групповой удар высокоточным оружием по предприятию ВПК Украины, сообщает Минобороны РФ.
-
2025-05-24 13:56
«Я сейчас очень боюсь, что внеочередными или даже очередными выборами в Национальное Собрание в 2026 года Пашинян и стоящие за ним силы заставят народ легитимизировать так называемый мирный договор», – заявил политолог, руководитель аналитического центра «Восканапат» Грант Мелик-Шахназарян в эфире программы «Есть вопросы» на Aysor.am.