Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՏԵՄՊԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է
Այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2 տոկոսով․ հուլիս ամսին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0,2 տոկոսով, այսինքն՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է մի քանի անգամ։ Կանխատեսելի է, որ այս իրավիճակը կպահպանվի նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։
Ակնհայտ է, որ այս նվազող տեմպով երկնիշ տնտեսական աճ ունենալու էկոնոմիկայի նախարարի «կանխատեսումը» հերթական մարքետինգային քայլն էր՝ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով, ինչի մասին բազմիցս նշել եմ․ միայն դրական սպասումներ առաջացնելով՝ երկնիշ տնտեսական աճ չեք կարող ապահովել։ Հետևաբար իմաստ չունի փնտրել հորդող ներդրումներ, դինամիկ զարգացող տնտեսություն․ դրանք ուղղակի սուտ են։
Իրականությունն այն է, որ ներկայումս մեր տնտեսությունն իներցիոն վիճակում է, և ի հաշիվ անցած տարվա վատ ցուցանիշների և հանքարդյունաբերության ունենք 5,2 տոկոս աճ։
Միաժամանակ, անկեղծ զարմանում եմ, որ հանրության հայտնի օլիգարխը, ով հայտարարում է, որ իր խելքի հաշվին է հարստությունը դիզել, տնտեսության ակտիվությունը չափում է ռեստորանների, կաֆեների ակտիվությամբ։
Հիշեցնեմ, որ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը միջինում նվազել էր 3,4 տոկոսով, իսկ Հայաստանի տնտեսական անկումը կազմում էր 7,4 տոկոս: Այսինքն՝ տնտեսության վատ կառավարման արդյունքում՝ Հայատանում անկումը կրկնակիից ավելի մեծ էր:
Սուրեն ՊԱՐՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 20:10
Коллектив компании «Южно-Кавказская железная дорога» во главе с ее руководством возложил венки к Мемориалу воинам-железнодорожникам в ереванском округе Эребуни, а также к Вечному огню в парке Победы. На ереванском вокзале состоялся концерт, приуроченный к 80-летию Победы в Великой Отечественной войне.
-
2025-05-09 09:25
Звучащие все активнее очищающие Турцию нарративы являются путем не нормализации армяно-турецких отношений, а перехода к одностороннему очищению образа Азербайджана, убежден политолог Акоп БАДАЛЯН. Результатом всего этого станет не нормализация отношений, а принуждение Армении к режиму отношений и искажение социально-психологической идентичности и образа Армении, армянского общества, написал он в своем ТГ-канале. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-08 15:08
Америабанк запускает проект «Моя Америя, моя семья» как логическое продолжение проекта «Моя Америя, моя Армения», реализованного в конце прошлого года.
-
2025-05-08 10:25
21 мая 1945 г. г. Тбилиси