Последние новости

Քաբուլում չորրորդ պայթյունն է որոտացել

Ավելի վաղ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի մոտ երեք պայթյուն է որոտացել, մեկը՝ Baron հյուրանոցի մոտակայքում, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, հավաքվում էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Այն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, այնուհետև ականապատ ավտոմեքենան է պայթել: Երրորդ միջադեպի մանրամասները դեռևս չեն հաղորդվել: Զոհվել է 12 ամերիկացի զինվորական և մոտ 60 աֆղանստանցի, տուժել է ավելի քան 150 մարդ:

ԻՊ-ն ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը: Վաշինգտոնը հայտարարել է նոր հարձակումների սպառնալիքի մասին, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ