ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱԿԱՆ «ԱՆԱԿՈՆԴԱ» ՕՊԵՐԱՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Միջպետական ճանապարհի անցումը թնշնամու վերահսկողության տակ լրջագույն խնդիրներ է ստեղծում նաև մեր էներգետիկ անվտանգության համար: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
«Այսպես, այլեվս մեծ հարցականի տակ է հայտնվում Հյուսիս-Հարավ միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքը, որը կոչված է փոխադարձ հոսեքեր ապահովել Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի միջև: Սա է, թերևս, պատճառը, որ 2018-ի իշխանափոխությունից հետո գերդանդաղ տեմպերով է կառուցվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ օդային գիծը, իսկ Հայաստան-Վրաստան գծի կառուցման նախագիծն ընդհանրապես սառեցվեց: Այսպիսով, կյանքի է կոչվում Բաքվի կողմից տարիներ շարունակ մշակվող սցենարը, համաձայն որի Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքն անցնում է կամ Ադրբեջանի տարածքով կամ էլ հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Մյուս ռիսկը վերաբերում է Իրան-Հայաստան գազամուղի հետագա շահագործմանը: Նոր ձևավորվող տրանսպորտային ճարտարապետության պայմաններում Հայաստանի ու Իրանի միջև գազատրանսպորտային հաղորդակցություններում հստակ դերակատարում է ստանձնելու Ադրբեջանը: Արդյունքում գազի այն սիմոլիկ ծավալները, որոնք մատակարարվում են Իրանից Հայաստան, կարող են ընդհանրապես դադարեցվել՝ վերջ դնելով նաև «էլեկտրաէներգիա գազի դիմաց՛» գեոտնտեսական նշանակության գործարքին:
Այս բացասական սցենարը հստակ պատկերացնում է նաև ռուսական «Գազպրոմը», ահա թե ինչու ս.թ. ապրիլին «Գազպրոմ Արմենիան» որոշում կայացրեց դադարեցնել երկրի խոշորագույն էներգաօբյեկտներից մեկի՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործումը, որը նպատակահարմար է բացառապես Իրանի հետ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման պարագայում:
Այսպիսով, Հայաստանը զրկվում է իր էներգետիկ համամակարգի դիվերսիֆիկացման հնարավորությունից: Իսկ առանց դիվերսիֆիկացիա չկա անվտանգություն:
Ի դեպ, խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում Հայաստանի գազատրանսպորտային համակարգը Ադրբեջանից կախվածության մեջ է հայտնվում նաև հյուսիսային ուղղությամբ: Անկլավներ հռչակված հայկական տարածքների, մասնավորապես՝ Ոսկեպարի հանձնումը թշնամուն թույլ կտա վերջինիս վերահսկել Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարը, որով Հայաստանը բնական գազ է ստանում Ռուսաստանից:
Այսպիսով, Բաքուն առանցքային դերակատար է դառնում միաժամանակ հայ-իրանական ու հայ-ռուսական էներգետիկ հաղորդակցություններում:
Թուրք-ադրբեջական «Անակոնդա» օպերացիան շարունակվում է: Հայաստանում տիրող անիշխանությունը, ռազմավարական սնանկությունն ու հասարակության՝ այս ամենին հարմարվելու ինքնամոռաց պատրաստակամությունը շարունակում է պարարտ հող հանդիսանալ ՛՛տարածաշրջանը՝ առանց Հայաստանի՛՛ ռազմավարության կյանքի կոչման համար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.