«Հրապարակ». ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԵՂ ՄԻՏՔԸ. ԱՐԳԵԼԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ ՏԱՆԵԼ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերի խորհրդարանական մարտերից հետո իշխանական խմբակցության պատգամավորների մոտ հերթական հանճարեղ միտքն է ճառագել՝ արգելել պատգամավորներին նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները։
Ինչպես հայտնի է, իշխանական հրահանգով, ՊՊԾ հրոսակախումբը դահլիճում իրավիճակը լարվելուց վայրկյաններ անց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հեռացնում է օթյակից՝ թույլ չտալով տեսանկարահանել և լուսաբանել դահլիճի դեբոշները, և այդ գործն անում են ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց սմարթֆոններով լայվ մտնելով։ Որպեսզի այդ խայտառակ տեսարանները հանրությանը չհասնեն, նորանոր մեթոդներ է մտածում իշխանությունը։
ՔՊ-ն ներքին քննարկում է արել և որոշել, որ կդիմի ԱԺ նախագահություն՝ այս առումով նոր որոշում ընդունելու առաջարկով, որով կզրկեն հանրությանը իրականությունը տեսնելու վերջին հնարավորությունից։ Սակայն ընդդիմությունը կարծում է, որ դժվար թե նման որոշում ընդունվի, քանի որ դա մեծ աղմուկ կբարձրացնի, առանց այն էլ իշխանությունը չի մարսում լրագրողների տեղաշարժի սահմանափակումները, և Ալեն Սիմոնյանն օրերս խոստացավ լուծել օթյակի հարցն ու լրագրողներին այնտեղից այլևս չհեռացնել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.