Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է Սյունիքի մարզ կատարած ուղևորության մանրամասները
Մի քանի օր առաջ, երբ փակվեց Գորիս-Կապան ճանապարհի հատվածը, անցա Տաթև-Կապան շրջանցիկ ճանապարհով: Շինարարության ակտիվ շրջանն այստեղ սկսվել է ընդամենը երկու ամիս առաջ, թեև դա պետք է արվեր շատ ավելի վաղ՝ հաշվի առնելով հետպատերազմյան սպառնալիքները, որոնք գալիս էին ադրբեջանական կողմից՝ երթևեկությունը արգելափակելու տեսքով: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա հավելեց, որ Գորիս-Որոտան և Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհների այն հատվածների երթևեկությունը, որտեղ պատերազմից հետո ադրբեջանական պահակակետեր են հայտնվել, կազմակերպված է այլ կերպ, քան նախկինում էր:
«Մայրուղու հենց մեջտեղում բետոնե պատնեշներ կան: Եթե նախկինում վարորդներն ավելի արագ էին անցնում այս հատվածը՝ հաշվի առնելով մոտակայքում ադրբեջանցիների առկայությունը, ապա այժմ դա անհնար է: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը, ինչպես Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հատվածներում է տեղադրել տեխնիկական միջոցներ, որոնք կատարում են ավտոմեքենաների և անձանց մշտադիտարկման գործառույթ, նույնանման մշտադիտարկում կիրականացնի նաև այս հատվածում՝ հաշվի առնելով, որ տրանսպորտի թույլատրելի արագությունը նվազել է: Սյունիքի մարզում պատգամավորը հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության հետ: Առաջին հայացքից թվում է, թե համայնքներում ոչինչ չի կատարվում: Խուճապի բացակայությունը դրական երևույթ է, սակայն, ցավոք, Ադրբեջանը չի սահմանափակվի արդեն արվածով: Պետք է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման: Հանդիպել եմ նաև քաղաքացիների հետ, ովքեր մտահոգություն հայտնեցին համայնքների ղեկավարների հետապնդումների կապակցությամբ, որոնք պատերազմից հետո հսկայական աշխատանք են կատարել իրենց դիրքերը ամրապնդելու և այլ աշխատանքներ կազմակերպելու համար: Այս ֆոնին նրանց նկատմամբ հետապնդումները առնվազն տարօրինակ են: Այն ամենը, ինչ կատարվում է Սյունիքում, կարող է կապված լինել այնտեղ սպասվող գործընթացների հետ: Իշխանությունները փորձում են աշխատանքից ազատել այն համայնքների ղեկավարներին, ովքեր իրենց չեն աջակցել կամ չեզոք դիրք են գրավել՝ անկախ նրանից, թե ով ինչ ծառայություններ է մատուցել տվյալ բնակավայրին: Իշխանությունները կա՛մ չեն գիտակցում ռիսկերը, կա՛մ գիտակցում են, սակայն համաչափ գործողություններ չեն ձեռնարկում դրանք վերացնելու համար և պետությունը վերջնական փլուզման են տանում: Նրանց միակ գործառույթը մեղքը ուրիշների վրա բարդելն ու պատասխանատվությունից խուսափելն է: Սակայն ներկայիս իշխանությունները հավերժ չեն: Մենք չենք համակերպվի հայրենիքի, մեր հայրենակիցների կորստի, Ադրբեջանում հայ գերիների առկայության և, ընդհանրապես, այս ամբողջ իրավիճակի հետ», - նշեց պատգամավորը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.