Առուշ Առուշանյանի պաշտպանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը տեղի է ունենալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /Գորիսի նստավայր/ սեպտեմբերի 10-ին ժամը 10։00-ին։ Այս մասին հայտնում է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ պաշտպանության կողմը ներկայացրել է դատարանին միջնորդություն կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, քանզի դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները Առուշ Առուշանյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ /համապատասխան հիմնավորումները հանգամանալից կներկայացվեն դատական նիստի ժամանակ/»,- գրել է Է. Ալեքսանյանը:
Առուշ Առուշանյանը կալանավորված է հուլիսի 16-ից:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել են ՀՔԾ-ից, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 11:11
Конечная цель «игры», начатой главой правительства Армении против Святой Армянской Апостольской Церкви, по сути направлена против христианства, написал экс-омбудсмен Армении Арман Татоян.
-
2025-07-09 10:58
Посол РФ в Ереване Сергей Копыркин встретился с участниками востоковедческой школы "Орбели – 2025", собравшей представителей Армении и России, сообщает пресс-служба дипмиссии.
-
2025-07-09 10:56
ООН надеется, что ситуация вокруг Армянской апостольской церкви (ААЦ) разрешится в рамках надлежащей правовой процедуры, заявил представитель генсека всемирной организации Стефан Дюжаррик.
-
2025-07-09 10:55
Группа адвокатов владельца группы компаний «Ташир» Самвела Карапетяна выступила с новым заявлением.