Последние новости

ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՍԱՆՁԱՐՁԱԿ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Փաշինյանը տապալեց ժողովրդավարությունը, մյուսները՝ ձեռքից բաց թողեցին…

Փաշինյանի հռչակած «ժողովրդավարության բաստիոնը» արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վերջնականապես փոխարկվել է «բռնապետության բաստիոնի»։ Այս բնորոշման հեղինակը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն է։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին ԱԺ նախագահը հրամայել է դուրս բերել ԱԺ լիագումար նիստերի դահլիճից՝ «այս անձնավորությունը իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկների», որոնք երբևէ ԱԺ չեն մտել» արտահայտության համար: Անձնավորության տակ նա նկատի ուներ վարչապետին։ Ողջ երկիրը տեսավ, թե ինչպես է պահակազորը, բարբարոսական մեթոդներ գործածելով, դահլիճից հեռացնում փխրուն Աննային՝ ֆիզիկական վնասվածքներ պատճառելով նրան։ Մեկ օր անց նրա հորը՝ Քասախ համայնքի ղեկավարին, մեղադրանք ներկայացվեց, թե իբր կաշառել է ընտրողներին։

Պատգամավորի արտահայտության մեջ վիրավորական ոչինչ չկար, բայց Ալեն Սիմոնյանն անմիջապես կանչեց անվտանգության աշխատակիցներին։ Երբ Փաշինյանը, լինելով ՀԱԿ խմբակցության, իսկ ավելի ուշ՝ «Ելք»-ի պատգամավոր, խորհրդարանի ամբիոնից գողեր ու մարդասպաններ էր անվանում պետության առաջին դեմքերին, ոչ ոք չէր հեռացնում նրան դահլիճից։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ նախքան 2018-ի գարնան իշխանափոխությունը Հայաստանում գոյություն ունեին ժողովրդավարություն և խոսքի ազատություն, ընդ որում՝ ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում։ Այդ ժողովրդավարությանը սատարում էր իշխանությունը, որին ապագա բռնապետն անվանում էր «քրեաօլիգարխական հանցավոր ռեժիմ»։

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողները օրերս դիմել են Սիմոնյանին՝ խնդրելով վերադարձնել աշխատանքի այն կանոնները, որոնք գոյություն ունեին նախկին «ոչ ժողովրդավարական» իշխանության օրոք։ Նոր կանոններն այլ կերպ, քան ԶԼՄ-ների իրավունքների ոտնահարում և ոտնձգություն խոսքի ազատության դեմ, չես անվանի։ Երկրորդ նախագահի և հանրապետականների «ոչ ժողովրդավարական» իշխանությունը քաղաքական հալածանքների չէր ենթարկում ընդդիմության պատգամավորներին, որոնք երկրի ամենաբարձր ամբիոնից կարող էին ինչ ասես ասել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հասցեին, վիրավորել վարչապետներին, պախարակել կառավարության անդամներին ու խորհրդարանի ղեկավարությանը։

Այսօր արգելվում է խորհրդարանի ամբիոնից վարչապետին կոչել միայն անունով։ Երբ նա երրորդ նախագահին անվանում էր «Սերժիկ», ոչ ոք դրա համար չէր ճնշում նրան։ «Հայկական ժամանակ» թերթի էջերից տարիներ շարունակ չէր իջնում «ռոբ-սերժական» արտահայտությունը, և ոչինչ, իշխանությունը հանդուրժում էր դա։ Նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը նշանավորվեց ընդդիմադիր պատգամավորների ծեծով՝ լիագումար նիստերի դահլիճում, տեսախցիկների առջև։ Ակցիան մտածված էր բնակչությանը վախեցնելու համար։ Փաշինյանը նույնիսկ չփորձեց դադարեցնել դա։ Ստացվում է, որ ձեռքից բաց թողեցինք մենք ժողովրդավարությունը, պարոնայք։

2018-ի գարնանը Փաշինյանը տապալեց ժողովրդավարությունը, հռչակված «ժողովրդավարության բաստիոնից» Հայաստանը երեք տարվա ընթացքում փոխարկվեց բռնապետության բաստիոնի։ ԶԼՄ-ներում լիառատ են լուրերը, որ առաջիկայում խորհրդարան է գալու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Ավելի վաղ Գևորգյանը որպես մեղադրյալ անցնում էր սահմանադրական կարգի տապալման գործով։ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների նկատմամբ Փաշինյանն առանձնահատուկ հակակրանք է տածում

Քաղբանտարկյալներ և գրոհ խոսքի ազատության դեմ

Այն մասին, որ Հայաստանում ոտնահարված են լրագրողների իրավունքները, վկայում են ոչ միայն խորհրդարանական պահազորի գործողությունները։ Կարելի է հրապարակել լրատվամիջոցների աշխատակիցների դեմ իշխանության ներկայացուցիչների հակաիրավական գործողությունների անթոլոգիա։

Հակոբ Արշակյանը, որը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում ծեծի էր ենթարկել լրագրողին սրճարանում, զբաղեցրեց փոխխոսնակի պաշտոնը, պատգամավոր Հայկ Սարգսյանը ոչ մի պատիժ չկրեց լրագրողուհու հեռախոսը խլելու համար: Օրինակները շատ են, օրինաստեղծ գործունեության առումով իշխանության քաղաքականությունը նույնպես ուղղված է խոսքի և տեղեկատվության ազատության ոտնահարմանը։

Նախկինում երբևէ բանտախցում չի եղել ընդդիմադիր խմբակցության միանգամից 3 անդամ։ Բժշկագիտության պրոֆեսոր Արմեն Չարչյանը կրկին կալանավորվեց պատգամավորի լիազորությունների կատարման փուլում՝ գլխավոր դատախազի միջնորդության և խորհրդարանի համաձայնության շրջանցումով։ Երկրորդ անգամ կալանավորվելուց հետո Չարչյանը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել և տվյալ պահին Նորք-Մարաշ հիվանդանոցում է։ Բժիշկը տառապում է նաև ծանր շաքարախտով։

Կապիտուլյանտը գործում է նույն այն սցենարով, որով ժողովրդի աչքի առաջ ցուցադրաբար սպանում էր գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նույն ճակատագիրն էր նախատեսված նաև խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի համար. նրան փրկեց եվրոպական կառույցների միջամտությունը։ Գործարարը հեռացավ երկրից, երբ նրա կյանքը բառացիորեն մազից էր կախված։ Այսօր նույն վիճակում է հայտնվել հայտնի բժիշկն ու գիտնականը, որի մեկ աշխատանքային օրն ավելի շատ օգուտ է բերել ժողովրդին, քան Փաշինյանի լրագրողական ու քաղաքական ողջ գործունեությունը։ Համաձայնեք, հիվանդասենյակում ոչ բոլորին է այցելում Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հիշեցնեմ, որ Գրիգորյանից ու Մայրապետյանից համառորեն փորձում էին ցուցմունքներ կորզել երկրորդ նախագահի դեմ՝ ազատության դիմաց։ Նույն նպատակն էր հետապնդում նաև գեներալ Յուրի Խաչատուրովի հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, և նրա կարճատև կալանքը։

«Խոշտանգման տարրեր»

Սյունիքի խոշոր համայնքների նախկին ղեկավարների կալանավորումը, որոնցից երկուսը (Արթուր Սարգսյան և Մխիթար Զաքարյան) «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ներկայացված մեղադրանքները, ինչպես նաև Արարատի մարզի համայնքապետերի դեմ հարուցված շինծու քրեական գործերը վկայում են այն մասին, որ կապիտուլյանտը գործում է սանձարձակ կամայականությամբ: Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ սրտամկանի սուր ինֆարկտ տարած մարդուն կալանքի տակ պահելը պարունակում է «խոշտանգման տարրեր»։

Մի ուշագրավ հանգամանք. պրոֆեսորին երկրորդ անգամ կալանավորեցին այն ժամանակ, երբ այլևս չկային նրա առաջին կալանավորման 2 պատճառները: Չարչյանն արդեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավարը չէր, իսկ գործով բոլոր 49 վկաները ցուցմունք էին տվել հօգուտ նրա։ Սա նշանակում է, որ երկրորդ կալանավորումը բացարձակ հիմնազուրկ է, քանզի լինելով ազատության մեջ՝ Չարչյանը չէր կարող ճնշում գործադրել վկաների վրա, որոնք առանց այդ էլ ցուցմունք են տվել ի պաշտպանություն նրա:

Օրերս փաստաբանը հաղորդեց, որ նշանավոր բժշկի դեմ քրեական գործ հարուցելու առիթ է դարձել ոչ թե տեսագրությունը համացանցում, ինչպես սխալմամբ կարծում են շատերը, այլ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարի զեկույցը: Ալեքսանյանը հայտարարեց, որ մամուլի քարտուղարն այն քաղաքացիական կամ իրավաբանական սուբյեկտը չէ, որի զեկույցը կարող է առիթ ծառայել քրեական հետապնդման համար: Նրա խոսքերով, դա նշանակում է, որ Չարչյանի նկատմամբ հետագա բոլոր գործողություններն անօրինական են եղել, իսկ 49 վկաների ցուցմունքներից հետո գործում բացակայում են մեղքի ապացույցները:

Ավաղ, բոլոր փաստարկներն անզոր են բռնաճնշումների տենչի առջև, որով բռնված է Փաշինյանը։ Հիշո՞ւմ եք, թե ինչ վիճակում էին դատարանի դահլիճ բերում գեներալ Մանվելին, որին բանտախցում էին պահում՝ ծանրագույն դիաբետի և օնկոլոգիայի առկայությամբ հանդերձ։ Ի դեպ, Զաքարյանը 44-օրյա պատերազմում վնասված ձեռքի կրկնակի վիրահատության կարիք ունի։ Թե ինչպես է կատարվելու վիրահատությունը բանտարկության պայմաններում, դեռևս պարզ չէ։

Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքներից հետո ԶԼՄ-ները հրապարակել են նրանց ցուցակը, ովքեր առաջիկայում հետապնդման կենթարկվեն իշխանության կողմից: Ցուցակում առաջինը Գևորգյանն է, ապա հաջորդում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անունը։ Խոսնակ Սիմոնյանը, ինչպես հայտնի է, բացահայտ ասել է. «Վահե Հակոբյանն այստեղ երկար չի մնա»։ Տեղեկություններ կան, որ գործ են սարքում նաև պաշտպանության նախկին նախարար, սահմանադրական կարգը տապալելու գործով նախկին մեղադրյալ գեներալ Սեյրան Օհանյանի դեմ։

Հայաստանի և Արցախի ապագայի հետ կապված հրատապ խնդիրների լուծման փոխարեն՝ Փաշինյանը Հայաստանի բռնազավթման պայմաններում զբաղված է քաղաքական ընդդիմախոսների հանդեպ հաշվեհարդարներով։ Այնպիսի տպավորություն է, թե նրա բոլոր թշնամիները հայկական ընդդիմության ճամբարում են, այլ ոչ թե Բաքվի և Անկարայի ղեկավարության մեջ. ասենք, այդ տպավորությունն արդեն սահուն կերպով փոխարկվում է կռահման…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ИТОГИ 7-и ЛЕТ: ТОЛЬКО ПОТЕРИ
    2025-05-03 09:41

    Реальный уровень безработицы в отдаленных марзах никто не фиксирует: режим провалил программу создания свыше миллиона новых рабочих мест. Пашинян недавно объявил, что, "благодаря революционным темпам, в госбюджет дополнительно поступило 4,2 млрд долларов". Экономисты в ответ указали на то, что за 7 лет режим увеличил внешний долг РА на 7 млрд долларов. "Революционные темпы" налицо: каждый год по 1 млрд! 7-я годовщина правления Пашиняна (избран премьер-министром со второй попытки 8 мая 2018 г.) – время подведения итогов.

  • ДЕЦЕНТРАЛИЗАЦИЯ НА ЭТАПЕ ДЕФИЦИТА ДОВЕРИЯ
    2025-05-02 10:08

    В апрельские дни 2022 г. сидячая демонстрация бывшего руководителя СНБ лидера партии "Айреник" Артура Ванецяна послужила триггером для мощного оппозиционного движения. Оно ознаменовалось шествием с участием второго президента Роберта Кочаряна и первых лиц РПА. Партия Сержа Саргсяна в 2022 г. начала свои акции с 25 апреля, а Эдуард Шармазанов опроверг слухи о том, что первый, второй и третий президенты, якобы, планируют совместное заявление об уходе из активной политики, дабы уступить место молодым. Определенные круги с тех пор никак не дождутся подобного заявления, пытаясь свалить на трех президентов вину за собственную политическую несостоятельность…

  • В НОЧЬ НА 1 МАЯ 2018 г…
    2025-04-30 10:45

    В ночь с 30 апреля на 1 мая 2018 г. Пашинян выступил на FB с сообщением о ночном совещании у Сержа Саргсяна, который, напомню, подал в отставку 23 апреля. Главарь уличных беспорядков сообщил своим сторонникам, что республиканцы приняли решение провалить голосование по его кандидатуре. Он призвал соратников собраться утром на площади Республики. Сегодня многие забыли о деталях тех дней, а потому сошлюсь на слова экс-амайнкапета общины "Центр" лидера некогда возрожденной партии АОД Арарата Зурабяна: "Если бы Гагик Царукян не встал рядом с движением, то Серж Саргсян не подал бы в отставку, и не стоит говорить о предательстве!".

  • ОХОТА НА "ШПИОНОВ РОССИИ" - ГВОЗДЬ ПОДГОТОВКИ ГД К ВЫБОРАМ 2026
    2025-04-30 09:16

    17 апреля с трибуны парламента Пашинян провозгласил "начало социально-психологической революции". В переводе с языка популистских лозунгов на язык простых смертных заявление ознаменовало старт подготовки к общегосударственным выборам. Апрельские тезисы "социально-психологической революции" подразумевают отказ от внешнеполитического приоритета в виде международного признания и осуждения Геноцида армян в Западной Армении 1915 г., отказ от Карабахского движения и от ссылки в преамбуле новой Конституции на Декларацию о независимости Армении. Речь идет об отказе от исторической памяти в пользу "реальной Армении" без Арцаха в условиях оккупации 240 кв. км территории 3-х марзов. Население в лице "3 млн премьер-министров" вот уже 7 лет является свидетелем политических репрессий, которые стали нормой жизни в "бастионе демократии".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ