Ստեփանակերտի մոտ 30%-ը շարունակում է ջրազրկված մնալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ստեփանակերտի 25-30 տոկոսը ջրազրկված է։ Արցախի «Ջրմուղկոյուղին» այս օրերին աշխատանքային խմբերով, մեքենաներով, առավոտից մինչև կեսգիշեր Ստեփանակերտի ջրազրկված թաղամասերի բնակիչներին անվճար ջուր է մատակարարում։
News.am-ի հետ զրույցում Արցախի «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանն ասաց, որ ջրի պաշարների պակասը պայմանավորված է երկու հանգամանքով՝ ջրօգտագործողների քանակի ավելացումով և տեղումների քանակի պակասով.
«Ոչ մի բան չի փոխվել, ընդհակառակը վատանում է։ Այս պահին 25-30 տոկոսը ջրազուրկ է։ Այս պահին ջուր է մտնում 152 լիտր/վայրկյան, իսկ մեզ պետք ա Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարումն ապահովելու համար մոտավորապես 295 լիտր/վայրկյան»։
Գագիկ Պողոսյանն ասաց, որ միակ հույսն այս պահին տեղումներն են. «Ժողովրդին այս պահին շուրջօրյա ջուր ենք մատակարարում ավտոմեքենաներով։ Քաղաքի 25-30 տոկոս ջրանջատված փողոցներում բազմաբնակարան շենքի բակերում տեղադրել ենք պոլիէթիլենային բաքերով, շուրջօրյա գրաֆիկով ջուր ենք լցնում, որ բնակչությունն այդտեղ օգտվի»։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, դոցենտ Մարատ Գրիգորյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին Արցախը ջրի խնդիր չի ունեցել։ Նրա խոսքով՝ խնդիրներն առաջացան, երբ Արցախի տարածքների մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Հսկայական տարածքներ մենք կորցրինք։ Հիմնականում գետակները, որոնք օգտագործվում էին և՛ ոռոգման, և՛ խմելու համար, դրանք արդեն անցել են թշնամու վերահսկողության տակ։ Բնական է, որ հիմա արդեն նրանք են հսկում ջրերի հոսքը դեպի Արցախի տարածք»,- ասաց նա։
Մարատ Գրիգորյանն ասաց, որ եթե ջուր չկա, ապա առաջ են գալիս տնտեսական լուրջ խնդիրներ. «Այդ ջրերի հիմնական ակունքներն արդեն նրանք են հսկում, ինչպես նաև մյուս գետերի ակունքները։ Վերջերս մենք լսեցինք, որ Իշխանագետի վրա նրանք 10-րդ դարի կամուրջ են քանդել և ցանկություն ունեն գետի հոսքը փոխելու։ Այդ աշխատանքը նրանք կատարում են բոլոր այն գետերի հետ, որոնք սկիզբ են առնում իրենց գրավված տարածքներից, որոնք գալիս են դեպի Հայաստան կամ Արցախ»։
Երկրաբանն ասաց, որ այս խնդրի միակ լուծումը Արցախի տարածքները հետ վերադարձնելն է. «Լուծման ճանապարհը մեկն է՝ պետք է հնարավորինս կարողանանք նորից հսկել այդ սնման աղբյուրները, որոնք գալիս են դեպի Արցախ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.