Արմեն Գևորգյանի պաշտպանը հրաժարվեց աշխատանքից ու դուրս եկավ դատարանից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ այլևս չի պաշտպանում Գևորգյանի շահերը դատարանում: Էրիկ Ալեքսանյանն այս որոշումը կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանի հետ փոքրիկ վիճաբանությունից հետո:
Այսօր դատարանը պետք է լսեր մեղադրական եզրակացության վերջին մասը: Բայց մինչ դրան անցնելը Դանիբեկյանը նկատողություն արեց Ալեքսանյանին օգոստոսի 24 -ի նիստում առանց դատարանի որոշման նիստերի դահլիճը լքելու համար:
Այսօրվա հերթական նիստին փաստաբանը ցանկանում էր հանդես գալ հայտարարությամբ և բացատրել իր քայլը, բայց Դանիբեկյանը առարկեց ՝ համաձայնելով դատախազի այն փաստարկների հետ, որ մեղադրյալի պաշտպանությունը փորձում է անվերջ ձգձգել նիստերը:
Դրանից հետո Ալեքսանյանը դատավորին մեղադրեց կողմնակալության մեջ և լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ այդ դեպքում այսօրվանից կդադարի պաշտպանել Գևորգյանի շահերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.