«Մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը պարզապես անթույլատրելի է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է հրապարակում՝ արջձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ գունագեղ տոնակատարություն անցկացնելու մասին հայտարարությանը.
«Կառավարության նիստում Ն. Փաշինյանը հայտարարեց, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։
Այս գաղափարն անմիջապես արժանացավ հասարակության տարբեր շերտերի կոշտ արձագանքին, այդ թվում, բնական է, զոհված զինծառայողների ծնողների։ Մենք ունեցել ենք աղետալի պատերազմ, տարածքային և մարդկային ծանր կորուստներ, ազգային ողբերգություն, և այս պայմաններում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը պարզապես անթույլատրելի է։
Իհարկե, մենք պետք է նշենք այդ տոնը։ Բայց ժամանակն է, որպեսզի մենք՝ որպես պետություն, իշխանություն և հասարակություն, հասկանանք, որ տոնը կարելի է նշել՝ համեստ, զուսպ, առանց ավելորդ գունագեղության։ Դիմում ենք կառավարությանը՝ վերանայելու այս ոչ պատեհ՝ «մասշտաբային և գունագեղ տոնակատարութան» որոշումը. սա բերելու է հասարակության նոր պառակտման և նոր լարվածության։
Կոչ ենք անում ԱԺ երեք խմբակցություններին՝ ձևակերպել հստակ դիրքորոշում կառավարության որոշման վերաբերյալ՝ պահանջել հրաժարվել մասշտաբային և գունագեղ տոնակատարությունից։
Հարցն ունի բազմաշերտ բարոյական և ռացիոնալ կողմ։
Երբ երկրում սպառված է առողջապահության պետպատվերի բյուջեն, և օգոստոսի 1-ից պետությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել նույնիսկ վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, անընդունելի է մեծ գումարներ շռայլել տոնակատարությունների վրա։
Մարդկանց առողջությունը, հանրային համերաշխությունը ավելի թանկ ու կարևոր գաղափարներ են, քան՝ իշխանության PR-ը։ Ստացվում է՝ բուժման համար գումար չունենք, իսկ մասշտաբային և գունագեղ տոնակատարության համար, պարզվում է, ունենք։
Հայաստանի անկախությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը գունագեղ տոնակատարությամբ չէ, որ պետք է հարգել. դա կարելի է անել շատ զուսպ, առանց ավելորդությունների, փոխարենը ցույց տալ, որ պետությունը հարգում է անկախության գլխավոր սիմվոլին և կրողին՝ ՀՀ քաղաքացուն»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.