Եվսեև․ Ռուսաստանը չի ծրագրում հինգ տարի հետո դուրս բերել խաղաղապահներին ԼՂ-ից
Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահ զորքերը Լեռնային Ղարաբաղից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությունը:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի ծրագրում 5 տարվա ժամկետը լրանալուց հետո դուրս բերել խաղաղապահներին [Լեռնային Ղարաբաղից]: Բայց ամեն ինչ, իհարկե, կախված կլինի ընթացիկ իրավիճակից: Ադրբեջանն, անշուշտ, կփորձի ինչ-որ կերպ դուրս մղել ռուս խաղաղապահներին, բայց չեմ կարծում, թե նա կհաջողի»,- ասաց ռուսաստանցի փորձագետը:
Այս համատեքստում Եվսեևը նկատեց, որ պատերազմից գրեթե մեկ տարի անց Ադրբեջանն, ըստ էության, չի յուրացրել իր կողմից օկուպացված տարածքները:
«Ես այդքան էլ չեմ տեսնում՝ ինչպես է Ադրբեջանը յուրացնում Ղարաբաղը: Դա տեսանելի չէ: Ռազմական որոշ յուրացում կա, բայց տարածքների բնակեցում չի նկատվում: Ստացվում է, որ այն 7000 ադրբեջանցիները, որ կորցրել է Ադրբեջանը պատերազմում, անիմաստ են զոհվել: Ստացվում է՝ գրավել են տարածքներ, որտեղ ոչ ոք չի ապրում: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այդքան զոհեր տալը: Ի՞նչ են անում Լեռնային Ղարաբաղում, օրինակ, արաբները: Ինչո՞ւ նրանք այնտեղ հայտնվեցին: Հարցերը շատ են: Ուստի կարծում եմ, որ առայժմ վաղ է խոսել այն մասին՝ ինչ կլինի 4 տարի անց: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել խաղաղապահներին: Դա իմ անձնական տեսակետն է», - մեկնաբանեց Վլադիմիր Եվսեևը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 09:46
Российский политолог Сергей Маркедонов в своем Телеграм-канале "Донской Казак" пишет:
-
2025-06-26 09:42
Центральный окружной военный суд Екатеринбурга вынес приговор по делу о государственной измене: российский майор Евгений Алакаев получил 18 лет лишения свободы. Первые пять лет он проведёт в тюрьме, оставшийся срок — в колонии строгого режима. Как передает The Insider, об этом сообщает правозащитный центр «Мемориал».
-
2025-06-26 09:37
Меркурий, безусловно, является источником проблем в нашей Солнечной системе. Самая маленькая планета, вращающаяся вокруг Солнца, также является одной из самых загадочных, с такими необычными характеристиками, что ученые до сих пор чешут головы, пытаясь понять, как она появилась. Но новые лабораторные эксперименты наконец-то начинают разгадывать тайны Меркурия, и то, что они открывают, может изменить наше понимание каменистых планет повсюду.
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.