Փորձագետ. ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՓԱԿՈՒՄԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Եթե Ադրբեջանը փակի Գորիս-Կապան ճանապարհը, ապա մենք արդեն երկու կողմից չենք արգելափակվի, ինչպես նախկինում էր, այլ երեք, ինչը կաթվածահար կանի Հայաստանի տնտեսությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ամբողջ հույսը կդրվի Վրաստանի տարածքով ճանապարհի վրա, որը միշտ չէ, որ կանխատեսելի վարք է դրսեւորել:
Փորձագետը Իրանի հետ սահմանը փակելու հաշվին Թուրքիայի հետ սահմանը բացելու գաղափարն անհեռանկար է համարում:
«Մենք Իրանի հետ միասին հետապնդում ենք ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր` թուրք-ադրբեջանական տանդեմին հակադրվելու առումով: Իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս իշխանությունները Ադրբեջանին ու Թուրքիային որպես սպառնալիք չեն դիտարկում: Ընդհակառակը, նրանք փորձում են համոզել հանրությանը, որ անհրաժեշտ է ոչ միայն խաղաղ գոյակցել նրանց հետ, այլեւ խորացնել տնտեսական համագործակցությունը»,- հավելեց նա:
Կառլեն Խաչատրյանը նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհին առկա իրավիճակը լուրջ խնդիր է ներկայացնում Հայաստանի տնտեսության համար, քանի որ բեռնափոխադրումները կթանկանան, իսկ Իրանից ներմուծվող ապրանքների գները կբարձրանան:
«Այստեղ մենք կբախվենք Իրանի հետ առեւտրաշրջանառության կրճատման վտանգի հետ: Մենք պետք է գիտակցենք, որ խոսքը միայն իրանական ծագման ապրանքների մասին չէ: Այսօր Ասիայից Հայաստան ապրանքների ներմուծման երկու ծովային ուղի կա` վրացական Փոթին եւ իրանական Աբբասը (Բանդար Աբասի նավահանգիստ - խմբ.): Բեռնափոխադրողներն ասում են, որ Փոթիից ճանապարհը հատելը թանկանում է, իսկ ներկրողներն Ասիայից ապրանք ներմուծելիս նախընտրում են իրանական նավահանգիստը: Փաստորեն, Ադրբեջանի գործողությունների արդյունքում կասկածի տակ է դրվում վրացական ուղղության այլընտրանքը, քանի որ այս ճանապարհով փոխադրումները նույնպես թանկանում են: Դա կարող է հանգեցնել այնտեղից ներմուծվող ապրանքների պակասի եւ գների բարձրացման: Բացի այդ, տարբեր պատճառներով (եղանակային, քաղաքական եւ այլ), երբեմն անհնար է ապահովել վրացական ուղղությամբ անխափան բեռնափոխադրումներ»,- եզրափակեց փորձագետը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.