Արտոնություններ զինծառայողներին. ՄԻՊ–ը նախագծերի փաթեթ է ուղարկել ԱԺ և ՊՆ
Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն: Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշվում է, որ փաթեթին կցված են նաև նախագծերի ընդունման հիմնավորումները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած արտոնություններից են, օրինակ՝
• աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը.
• չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը.
• ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը.
• զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։
«Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարևոր նշանակություն և կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։ Առաջարկվող արտոնությունները նաև կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ։
Ընդգծվում է, որ նախագծերի փաթեթն առավել կարևոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է:
Նշենք, որ նախագծերի հիման վրա 2021 թվականին հրապարակվել է նաև արտահերթ զեկույց՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 05:31
Фракция "Гражданский договор" в Совете старейшин Еревана возложила ответственность за инцидент в администрации Нор-Норка на правоохранительные органы.
-
2025-05-01 05:29
Антикоррупционный комитет Армении сообщает о завершении расследования по выделенному уголовному делу в отношении троих сотрудников префектуры столичной общины Центр. Один из них арестован, еще двое находятся под домашним арестом с выплатой залога.
-
2025-05-01 05:26
Вопрос Арцаха остаётся нерешённым и, более того, имеет экзистенциальное значение для армянского народа, подчёркивает депутат парламента Арцаха Метаксе Акопян.
-
2025-05-01 05:22
Европейская народная партия (ЕНП) в ходе конгресса в Валенсии 29-30 апреля приняла экстренную резолюцию по Армении.