CTBT-ի համաժողովի մասնակիցները պայմանավորվել են աջակցել պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուն
Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի (CTBT)՝ ուժի մեջ մտնելու խթանման 12-րդ համաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել՝ փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուն նպաստող միջոցառումների ցանկով, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, տեղեկացնում է News.am-ը:
«Համաժողովի արդյունքներից հետո վերջնական հռչակագիր է ընդունվել, որը CTBT-ի՝ ուժի մեջ մտնելու դյուրացման միջոցառումների ցանկ է պարունակում: Այս գործընթացում համակարգող գործառույթներն Ալժիրից և Գերմանիայից երկու տարի ժամկետով փոխանցվել են Իտալիային և Հարավային Աֆրիկային»,- ասված է հաղորդագրության մեջ:
CTBT-ի՝ ուժի մեջ մտնելու դյուրացման վերաբերյալ 12-րդ համաժողովն անցկացվեց սեպտեմբերի 23-24-ն առցանց ֆորմատով: Այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագիրը հաստատվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1996 թվականի սեպտեմբերի 24-ին: Այն արգելում է միջուկային լիցքերի փորձնական պայթյունների, ինչպես նաև խաղաղ նպատակներով միջուկային պայթյունների իրականացումը: Արգելքը տարածվում է բոլոր ոլորտների (մթնոլորտում, տիեզերքում, ջրի տակ և ստորգետնյա) և բացարձակ և համապարփակ բնույթ է կրում:
Այժմ պայմանագիրը վավերացվել է 170 պետության կողմից, սակայն ուժի մեջ չի մտել, քանի որ չի վավերացվել ԱՄՆ-ի, Չինաստանի, Եգիպտոսի, Իսրայելի և Իրանի կողմից և չի ստորագրվել Հնդկաստանի, Պակիստանի և Հյուսիսային Կորեայի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 07:02
Сейсмологическая сеть территориальной службы сейсмической защиты МВД Армении 2 июня, в 00:12 по местному времени (1 июня, в 20:12 по Гринвичу) зафиксировала землетрясение магнитудой 3,0 в 10 км к юго-востоку от города Спитак Лорийской области Армении.
-
2025-06-02 07:00
Глава МИД России Сергей Лавров провел телефонный разговор с госсекретарем США Марко Рубио, сообщает РИА Новости со ссылкой на МИД РФ.
-
2025-06-02 06:56
Издание Axios, написавшее материал о беспрецедентной атаке ВС Украины на на десятки стратегических бомбардировщиков на нескольких базах на территории России, позже отредактировало свою публикацию.
-
2025-06-02 06:54
Председатель Союза журналистов Армении Сатик Сейранян сделала публикацию под названием «Я принимаю эту войну».