Ադրբեջանի նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն։
Ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավարը հայտնել էր, որ այցի հիմնական թեման կլինի «հարևանության խաղաղ նախաձեռնությունը»:
Բացի այդ, Վրաստանի վարչապետի խոսքով, նա մոտ ժամանակներս պատրաստվում է մեկնել Երևան, որտեղ նույն հարցը քննարկելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ընթացքում Վրաստանի վարչապետն առաջարկել է ստեղծել «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար: Նա առաջարկում է Թբիլիսիում հարթակ ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումներ ապահովելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.