«Նայելով նկարին` հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ». նախարարը` Փաշինյանի լուսանկարի մասին
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի աշխատասենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հաստատեց այդ տեղեկությունը։
«Պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է»,– ասաց Անդրեասյանը։
Նա նաև չհերքեց` լինում են դեպքեր, երբ ինքը ինչ–որ որոշում կայացնելիս նայում է լուսանկարին։
«Այո՛, լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»,– ասաց Անդրեասյանը։
Արդարադատության նախարարը շեշտեց, որ երկրի դրոշը, զինանշանն ու ղեկավարի լուսանկարը իր համար խորհրդանիշներն են, որոնք անհրաժեշտ է հարգել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.