Գրիգորյան․ Փաշինյան-Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ հնարավոր մոտ ապագայում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը։
«Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել հարցեր։ Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Նրա խոսքով` կոնֆլիկտն ավարտված չէ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սպասվող այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է դա։ Գրիգորյանը նշել է` անհրաժեշտություն կա, որ լուծում ստանան կոնֆլիկտի բոլոր բաղադրիչները։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ դեմ չէ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.