Ադամ Շիֆ․ Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ սպառնալիքը մնում է անտանելի բարձր
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ, չնայած Ադրբեջանի և Հայաստանի հրադադարի մասին համաձայնագրին՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ շարունակվող ագրեսիան նշանակում է, որ հազարավոր անմեղ քաղաքացիներ դեռ ապրում են վախի մեջ, և սպառնալիքը մնում է անտանելի բարձր:
«Շատ կարևոր է, որ մենք մանրակրկիտ հասկանանք ներկա իրավիճակը և ուշադիր նայենք բոլոր հնարավոր սպառնալիքներին, այնպես որ մենք ավելի լավ պատրաստ լինենք ապագա մահացու հակամարտությունները կանխելու համար:
Ահա թե ինչու Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն ներառել մի միջոց, որը ես և Ջեքի Սփիերը պաշտպանեցինք 2022 թվականի Հետախուզության թույլտվության ակտում, որը կպահանջի զեկույց Հարավային Կովկասում ռազմական գործողությունների հավանականության մասին՝ ներառյալ Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած յուրաքանչյուր գործիք` ապահովելու համար, որ խաղաղությունը տևական լինի Հայաստանի և Արցախի ժողովրդի համար»,- գրել է Ադամ Շիֆը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 15:23
Гражданская инициатива «Мост» и Всеармянский молодежный союз «Армения-Арцах» подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-01 15:18
Азербайджан провел командно-штабные учения в Нахиджеване, сообщает Минобороны страны.
-
2025-05-01 15:00
Герой Арцаха, генерал-майор Виталий Баласанян от имени поколения арцахцев-участников Великой Отечественной войны обратился к президенту Российской Федерации Владимиру Путину.
-
2025-05-01 13:09
Статья бывшего министра иностранных дел Армении Вардана Осканяна: