Последние новости

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ԵԹԵ ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ

ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը գրում է.

«Վերջին շրջանում մեր երկրի շուրջ իրադարձությունները ձեռք են բերում մեծ անորոշություն և այդպիսով դառնում տագնապալի: Շատերը կասեն՝ ի՞նչ կարող է ավելի վատ լինել 44 -օրյա պատերազմից հետո:

Իհարկե, պարտված պատերազմը, իր ձևաչափով, ուներ սահմանափակ, բայց որոշիչ բնույթ: Այն սկիզբ դրեց տարածաշրջանում աշխարհքաղաքական վերադասավորման ավելի մեծ, խորքային գործընթացին: Այս գործընթացում քառյակի`Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Արևմուտքի (կարդացեք Միացյալ Նահանգներն ու ԵՄ -ն) հավակնությունները պետք է բավարարվեն:

Պետք է հստակ հասկանալ, որ ընդամենը երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հաշվին, կկազմվի Հարավային Կովկասի աշխարհքաղաքական քարտեզի նոր կոնֆիգուրացիա, որը կբավարարի բոլորին: Այդ որոշումները ծնվում են ծանր և ցավոտ, բայց դրանք սովորաբար կազմվում են ավելի երկար պատմական հեռանկարի համար՝ 50, 100 կամ ավելի տարի, իսկ լոկալ պատերազմներն ու հակամարտությունները որոշում են դասավորությունը ավելի կարճ ժամանակահատվածի համար:

Այս դժվարին գործընթացում է, որ կարևոր է ցույց տալ պրագմատիզմ, խոհեմություն, ընկերներին չկորցնելու և նոր դաշնակիցներ գտնելու ունակություն՝ սեփական ազգային շահերն առաջ մղելու համար: Բայց գլխավորն այն է, որ սեփական ժողովրդին դարձնես քո հիմնական դաշնակիցը կամ ուղեկիցը, կարողանաս հասնել հանրային կոնսենսուսի: Հարևանների հետ խաղաղություն չի կարող լինել, եթե չկա խաղաղություն սեփական երկրում:

Պրոցեսները մեր շուրջը գնում են սրընթաց՝ մենք չունենք վերակազմավորվելու,վերականգնվելու և դադարի ժամանակ։ Մեզ դա չեն տալու։ Բայց մյուս կողմից այնպես չէ, որ խոշոր խաղացողները շահագրգռված եմ մեր պարտությամբ և կամ գործելու են մեր շահերի դեմ։

Այս պայմաններում, ո՞րն է մեր անելիքը, մեր՝ հընթացս ուժեղացման ռեսուրսը.

- Հաղթահարել պարտվածի հոգեբանությունը։ Ակտիվ աշխատել դաշնակիցների, հարևանների և խոշոր խաղացողների հետ՝ պարտվածի հոգեվիճակը հաղթահարած։

- Պատրաստ լինել մեր ներսում հանրային կոնենսուսի։ Պատրաստ լինել՝ վերանայելու ներքին օրակարգը, պատրաստ լինել վերանայել շատ մոտեցումներ երկրի ներսում։

- Կտրուկ ուժեղացնել հայկական աշխարհի գործոնը։ Դա լուրջ, ծանրակշիռ գործոն է, եթե աշխատում ես գրագետ ու բոլոր ռեսուրսներն ու կապերը օգտագործելով»։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРФД: СИТУАЦИЯ В ПРИГРАНИЧНЫХ СЁЛАХ СЮНИКА УХУДШИЛАСЬ
    2025-06-04 11:47

    В приграничных сёлах Хознавар, Вагатур и Хнацах Сюникской области экономическая ситуация ухудшилась после того, как в результате войны 2020 года значительную часть близлежащих пастбищ и сенокосов захватил Азербайджан. Об этом заявила пресс-служба АРФ «Дашнакцутюн» (АРФД).

  • БАКУ СУДИТ РУБЕНА ВАРДАНЯНА ЗА ПРОРОССИЙСКУЮ ПОЗИЦИЮ – ЭКСПЕРТЫ
    2025-06-04 11:41

    Опубликованная часть обвинительного заключения по делу Рубена Варданяна, занимавшего три месяца пост госминистра Нагорного Карабаха, «в очередной раз показывает как причудливость самого процесса, так и глубину этнического раскола на Южном Кавказе». Об этом заявил российский политолог Михаил Виноградов, комментируя обвинения Баку в адрес Варданяна. Резонансных «аргументов» у Бакинского военного суда против Варданяна у обвинения всего три. Их качество, по словам эксперта, «выглядит довольно наглядно»:

  • Скончался Ваан Ширханян
    2025-06-04 11:35

    В Ереване на 78-м году жизни скончался политический и государственный деятель, бывший замминистра обороны Ваан Ширханян, сообщили СМИ его родственники.

  • Первый в этом году случай заражения ЛЗН зарегистрирован в Армении
    2025-06-04 11:33

    В Армении зарегистрирован первый в этом году случай заражения лихорадкой Западного Нила (ЛЗН), вызываемой вирусом, который переносится комарами. Об этом сообщает Минздрав Армении.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ