ՊԱՆԴՈՐԱՅԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ․ ԱԼԻԵՎՆԵՐԸ 400 ՄԼՆ ՖՈՒՆՏԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը վերջին տարիներին շուրջ 400 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բրիտանական անշարժ գույք է վաճառել։ Տեղեկությունը հայտնում է Guardian-ը՝ հղում անելով «Պանդորայի փաստաթղթերին»:
«Փաստաթղթերը ... ցույց են տալիս, որ Ադրբեջանում իշխող Ալիևների ընտանիքը վերջին տարիներին մոտ 400 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բրիտանական անշարժ գույք է վաճառել», - գրում է պարբերականը: Դրանցից մեկը վաճառվել է բրիտանական թագին»։
Ավելի վաղ հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ), որը ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի հիմնադրամներից մեկի կողմից, «Պանդորայի փաստաթղթեր» է հրապարակել համաշխարհային մի շարք առաջնորդների՝ օֆշորային սխեմաներին մասնակցության մասին: Դրանում ընդգրկված են ավելի քան 35 գործող ու նախկին քաղաքական գործիչներ, ինչպես նաև շուրջ 100 երկրների 400 պաշտոնյաներ:
Կոնսորցիումը ավելի վաղ այդ հետաքննությունը ֆինանսական գաղտնիքների ամենախոշոր բացահայտում էր անվանել։ Նշվում է, որ փաստաթղթերում առկա են 117 երկրներից ավելի քան 600 լրագրողների ռեպորտաժներ ու արտահոսքի հետևանքով ավելի քան 11,9 միլիոն ֆայլերից ստացված տվյալներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".