Առաջիկայում մեծ ակտիվություն կլինի ՀՀ-ի և Իրանի հարաբերություններում
Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա օտարերկրյա միջամտությանը՝ խզել իր հարաբերությունները հարևան երկրների հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։
«Այսօր մենք համաձայնության ենք եկել՝ զարգացնել տնտեսության, առևտրի և զբոսաշրջության բոլոր ոլորտներում համագործակցությունը: Առևտուրն ու Հայաստանով անցնող տարանցիկ ուղին շահագործելը երկու երկրի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են»,- ասել է իրանցի նախարարը:
Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ իրենք մշակել են գործընթաց, որը կաշխուժացնի երկու երկրի տարանցիկ ճանապարհներն ու երթուղիները։ Իրանի ԱԳ նախարարը նաև վստահեցրել է, որ առաջիկա շաբաթներին մեծ ակտիվություն կլինի 2 երկրի հարաբերություններում:
«Մեր տարածաշրջանը և մեր հյուսիսային հարևանները ծանր իրավիճակում են, հատկապես տարածաշրջանի որոշ հատվածներում սիոնիստների և ահաբեկիչների ներկայության պատճառով»,- հավելել է պաշտոնյան՝ ընդգծելով. «Մենք թույլ չենք տա որոշ օտարերկրա պետություններին ազդել Իրանի հարաբերությունների վրա իր հարևանների, այդ թվում Հայաստանի հետ»,- նշել է Ամիր-Աբդոլլահիանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 14:53
В резиденции Аван Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван проходит первое судебное заседание по делу предстоятеля Ширакской епархии ААЦ, архиепископа Микаела Аджапахяна.
-
2025-08-15 14:51
Президент России Владимир Путин и лидер США Дональд Трамп в ходе встречи на Аляске могут обсудить вопрос контроля над т.н. "Зангезурским коридором" - транспортным маршрутом между территориями Армении и Азербайджана, сказал в беседе с ТАСС первый зампред комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Виктор Водолацкий.
-
2025-08-15 14:50
12 августа был дан старт армяно-американским совместным учениям «Орлиный партнёр-2025», которые завершатся 20 августа. Национальная гвардия Канзаса прокомментировала ход учений:
-
2025-08-15 13:51
Вице-премьер РФ Алексей Оверчук обсудит в Ереване возможность трехсторонней встречи с Баку по вопросу разблокирования коммуникаций.