«Հրապարակ». ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԵՐԵԿՎԱՆԻՑ ՀԱՅՏՆՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը երեկվանից հայտնվել է կառավարության «սև ցուցակում»՝ ԱԺ-ում իր անթույլատրելի անկեղծության պատճառով, և չի բացառվում, որ հրաժեշտ տա պաշտոնին։ Բանն այն է, որ Արծվիկ Մինասյանը զեկուցող Տերտերյանին հարցրեց՝ լսե՞լ եք մեղադրանքները, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով են սահմանվել ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։
Տերտերյանը նշեց, որ 1996-ից այս ոլորտում է՝ եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք վարչատարածքային փոփոխությունների մասին են խոսել, այլև վարչատարածքային բաժանման ժամանակ էլ է աշխատել. «Ես չեմ լսել որևէ հիմնավորում, որ ասվի՝ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Ոչ ոք նման բան չի ասել: Համենայն դեպս, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա և՛ հին, և՛ նոր ժամանակաշրջաններում»:
Իսկ պատերազմից հետո իշխանությունն այդ օրենքը մատի փաթաթան էր դարձրել, թե դեռ 2010-ին «նախկիններն» են որոշել, որ Շուռնուխից հետո սկսվում է Ադրբեջանը։ «ԽՍՀՄ ժամանակ այդ հատվածում խորհրդային ՀՀ-ի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանն էր, որը հետո վերածվել է պետական սահմանի, և այս իրողությունն է ընդունվել որպես հիմք»,- ասել էր Փաշինյանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.