«Ժողովուրդ». ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ ՈՒ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԲՆԱԳԾԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԸ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով զբաղվելուց առաջ պետք է մտածել բնագծերն ու սահմանը կահավորելու մասին: Մեզ հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը:
«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանը երկար է 200 կմ-ով, ինչը ենթադրում է սահմանների կահավորանք, բնագծեր և այլն: Շուտով ձմեռ է, պետությունը պետք է մտածեր համապատասխան աշխատանքեր անելու, սահմանն ամրակայելու, զինվորականների ու տեխնիկայի համար շինություններ կառուցելու մասին, որ հակառակորդը չգա ու չտնավորվի մեր տարածքներում, իսկ սահմանազատումն ու սահմանագծումը վաղվա գործ է»,- ասում է նա: ԱԱԾ նախկին պաշտոնյան վստահ է՝ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն գալու Հայաստանից:
«Սահմանազատման, սահմանագծման համար կարևոր հանգամանքն այն է, թե որ թվականին հրատարակված քարտեզներով են առաջնորդվելու: Եթե ուզում են, որ գործընթացն արագ ընթանա ու ավարտվի, ապա ինչ-որ մի կողմը պետք է զիջի: Եթե Վրաստանի հետ, որի հետ որևէ խնդիր չունի ՀՀ-ն, դեմարկացիա-դելիմիտացիան ընթանում է արդեն 20 տարուց ավելի, ապա Ադրբեջանի հետ նվազագույնը 50 տարուց ավելի է տևելու: Չեմ հավատում, որ հայ-ադրբեջանական ներկա հարաբերություններում հնարավոր է այդ գործընթացն անել»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
Գեներալ-մայորը ընդգծում է նաև, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներում բանակը չպետք է խառնվի. դա դիվանագիտական կորպուսի ու Գեոդեզիայի ինստիտուտի անելիքն է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 19:41
Представители 102-й российской военной базы во главе с помощником командира по международным вопросам подполковником Игорем Селиверстовым возложили венок и цветы к мемориальному комплексу "Возрождение" в память о героях Баш-Апаранского сражения.
-
2025-05-28 19:39
Мы заинтересованы в развитии отношений с Арменией, это важно для нас, и я очень надеюсь, что найдем пути их углубления, установления связей между людьми, так как мы оба древние нации, у которых много общего. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил Чрезвычайный и полномочный посол Израиля в Армении Йоэль Лион.
-
2025-05-28 19:33
Секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу заявил о всестороннем развитии российско-иранского партнёрства. Его заявление прозвучало на встрече с секретарем Высшего совета национальной безопасности Ирана Али Акбаром Ахмадианом в рамках 13-й встречи высоких представителей, курирующих вопросы безопасности, проходящей в Москве. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-28 19:19
Премьер-министр Армении Никол Пашинян и его жена Анна Акопян занимаются политическим газлайтингом, написал в соцсети зампред Республиканской партии Армении, бывший глава Минобразования, кандидат медицинских наук Армен Ашотян (находится под домашним арестом – ред.).