«Հրապարակ». ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆԸ ԿԱՇՎԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉՁԱԽՈՂՎԻ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ակտիվ քայլեր է իրականացնում վարչապետին հավուր պատշաճի դիմավորելու համար։ ՌԴ հայ համայնքից երեկ տեղեկացանք, որ Տողանյանն անձամբ զանգում և խնդրում է, մասնավորապես, մոսկվաբնակ հայ գործարարներին, ՌԴ-ում ազդեցիկ հայազգի մարդկանց՝ համաձայնել ներկա գտնվելու Փաշինյանի` հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպմանը։
Տևական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոխել դեսպան Տողանյանին` նրա փոխարեն նշանակելով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, սակայն փաստ է, որ Տողանյանը, չնայած նախկինների կողմից էր նշանակվել այս պաշտոնին` 2017 թվականի մարտի 10-ին, բայց Հայաստան-Ռուսաստան այս բարդ հարաբերությունների շրջանում բավականին նրբորեն է կատարել իր պարտականությունները` հարթելով որոշ սուր անկյուններ և հնարավորն անելով, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի չսրվեն:
Հիմա էլ, փաստորեն, կաշվից դուրս է գալիս, որ Փաշինյանի մոսկովյան այցը չձախողվի: Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում, թեև կոնկրետ օրվա մասին դեռ տեղեկատվություն չկա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 10:11
Нападки премьер-министра Армении Никола Пашиняна на ААЦ и Католикоса — это попытка государственного переворота. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил политтехнолог Виген Акопян.
-
2025-06-12 10:09
Главный научный сотрудник Национального исследовательского института мировой экономики и международных отношений (ИМЭМО) имени Е.М. Примакова Александр Крылов прокомментировал Alpha News противоборство армянских властей с Армянской Апостольской церковью. По словам эксперта, какими бы ни были мотивы нынешних властей Армении, вмешательство в дела Церкви является нарушением армянской Конституции.
-
2025-06-12 10:06
История о том, как Моисей разделил Красное море - одна из самых известных притч Ветхого Завета.
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.