ԱՀ դատախազություն․ Առկա են բոլոր ապացույցները արցախցուն սպանած անձի նույնականացման համար
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ձեռքի տակ առկա են Մարտակերտում խաղաղ բնակչին սպանած անձին և հանցագործության գործիքը նույնականացնելու համար անհրաժեշտ ապացույցները, տեղեկացնում է ԱՀ Գլխավոր դատախազությունը։
Facebook-ի պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի իրավապահ մարմինները պատրաստ են ռուսական խաղաղապահ ուժերին ներկայացնելու այն ապացույցները, որոնք փաստում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացու նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելը:
Դատախազությունը շեշտում է, որ ադրբեջանական կողմն առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին:
«Ադրբեջանը, հանդիսանալով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի անդամ երկիր, ստանձնել է կյանքի իրավունքը հարգելու պարտականություն: Չկատարելով Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունները, ադրբեջանական կողմը մեկ անգամ ևս թույլ է տալիս եզրահանգելու (արցախահայությունը դրանում վաղուց համոզված է), որ նման հանցավոր արարքները կրում են կազմակերպված և ուղղորդված բնույթ և իրենց ամբողջությամբ դադարում են լինել սոսկ մարդու դեմ ուղղված արարք` կրելով ահաբեկչական բնույթ ու նպատակ»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:03
Часть армянских грузов застряла в порту Бандар-Аббас и на дорогах в Иране. Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении бюджета за 2024 год в комиссии парламента по экономическим вопросам, отвечая на вопрос одного из депутатов.
-
2025-06-16 12:00
Жертвами трех атак Израиля на Иран стали более 70 женщин и детей. Об этом сообщил представитель МИД исламской республики Исмаил Багаи.
-
2025-06-16 11:53
Всю ночь и ранним утром глава укрупненной общины Апаран Карен Егиазарян вместе со своими заместителями и руководителями ответственных подразделений находился на месте, участвуя в работах по ликвидации последствий стихийного бедствия. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в администрации Апарана.
-
2025-06-16 11:50
В Армении 11 участников утренней акции жителей села Касах (Котайкская область Армении) подвергнуты административному задержанию. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе МВД.