Ալիևը ռուս խաղաղապահներից պահանջում է «խոչընդոտել ԼՂ օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս խաղաղապահներից պահանջում է «խոչընդոտել ԼՂ օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը»։ Այս մասին նա ասել է իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։
Ալիևը գոհունակություն է հայտնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունից: «Պատերազմը ավարտվեց մոտ մեկ տարի առաջ, և ռուս խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանում՝ Ղարաբաղի տարածաշրջանում: Իրավիճակն այս ընթացքում կայուն է, բացառությամբ մի քանի աննշան միջադեպերի, և մենք ընդհանուր առմամբ գոհ ենք»,-ասել է նա։
Միաժամանակ, Ալիևը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կկանխի օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը Ղարաբաղ: «Մասնավորապես, հարց կա օտարերկրացիների մասին, ովքեր պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից՝ այցելելու ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,-ասել է Իլհամ Ալիևը:
«Մենք այդ մասին տեղեկացրել ենք Ռուսաստանի իշխանություններին և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նման դեպքերին վերջ տրվի: Այս և մի շարք այլ խնդիրներ պետք է լուծվեն: Սակայն այժմ մենք ընդհանուր առմամբ գոհ ենք խաղաղապահների աշխատանքից»,-շեշտել է Ալիևը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 16:22
На Северном проспекте Еревана сегодня, 25 июня, был установлен большой экран с надписью «Свободу Самвелу Карапетяну».
-
2025-06-25 16:19
В суд будет подано ходатайство об аресте архиепископа Баграта Галстаняна. Об этом в беседе с журналистами перед зданием Управления уголовного розыска заявил адвокат Сергей Арутюнян.
-
2025-06-25 16:15
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи раскритиковал Договор о нераспространенииядерного оружия (ДНЯО) за неспособность защитить мирную ядерную программу Ирана, заявив, что Тегеран может изменить свою позицию в отношении сотрудничества в рамках ДНЯО, передает Mehr.
-
2025-06-25 16:13
В доме председателя Национального собрания Арцаха Ашота Даниеляна был проведён обыск. Об этом сообщил адвокат Роман Ерицян.